03:22 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
17610

Կասպիական նավատորմը հետևողականորեն պաշտպանում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների ազգային շահերը, ռազմական մեթոդներով ամրապնդում կայունությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։

Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկո

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի Կասպիական նավատորմի ուսումնական առաջադրանքների կատարումը մարտական պատրաստականության պլանային միջոցառում է և միաժամանակ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման տեխնոլոգիա` Իրանի շուրջ լարվածության թեժացման ֆոնին։

Կասպիական նավատորմի «Դաղստան», «Թաթարստան», «Գրադ Սիյաժսկ», «Վելիկի Ուստյուգ», «Վոլգոդոնսկ», «Մախաչկալա», «Աստրախան» հարվածային հրթիռային և հրետանային նավերը հունվարի 10–ին ձեռնամուխ են եղել առաջին կուրսային առաջադրանքը հանձնելուն (ներառում է բաց ծովում նավի ինքնուրույն գործողություններ)։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված են ռազմածովային նավատորմի օպերատիվ–ռազմավարական միավորումների ավելի քան 30 նավ։ Անձնակազմերը մշակում են մարտին նախապատրաստվելու, հակաօդային և հակադիվերսիոն պաշտպանության տարրեր։

ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

Յուրաքանչյուր կուրսային առաջադրանք կազմված է մի շարք հատուկ ենթաառաջադրանքներից և մարտական վարժություններից։ Սկզբից բազայում, այնուհետև` միայնակ ծովում, դրանից հետո` ծովում` մարտավարական խմբի կազմում։ Կասպիական նավատորմն, ընդհանուր առմամբ, հետևողականորեն պաշտպանում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների ազգային շահերը, ռազմական մեթոդներով ամրապնդում կայունությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։

Գլխավոր ռազմական ուժը

Վերջին տարիներին Կասպիական նավատորմը համալրվել է 18 նոր նավերով, և այսօր առավել հզոր ռազմածովային միավորումն է տարածաշրջանում։ Քանակական և որակական կազմը համապատասխանում է ՌԴ ազգային անվտանգության սպառնալիքներին։ Հարվածային հզորության հիմքը կազմում են հրթիռակիր նավերը։

Ելնելով 2018թ.–ի գարնան ռազմաքաղաքական իրադրությունից` Կասպիական նավատորմի հիմնական ուժերն Աստրախանից տեղափոխվել են Կասպիյսկ քաղաք` 400 կմ ավելի հարավ։ Միավորման նոր գլխավոր բազան սրընթաց կերպով համալրվում է առափնյա զորամասերով, ժամանակակից սպառազինությամբ, նավահանգստով, նյութատեխնիկական ապահովման օբյեկտներով, զինծառայողների համար բնակարաններով։

Կասպիական նավատորմն արդեն այսօր յուրացնում է մարտական տեխնիկա կիրառելու նոր միջոցներ, ծովամարտերից անցում է կատարում անդրմայրցամաքային «ուժի պրոյեկցիայի», հավանական հակառակորդին ծովում, ցամաքում և օդային տարածությունում հեռավորության վրա զսպելուն։

Կառուցողական համագործակցություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Իրանի միջև առճակատումը վերսկսվելու նախադրյալները չեն վերացել։

Իրադարձությունների զարգացման հնարավոր բացասական սցենարներն անմիջականորեն շոշափում են ՌԴ և նրա տարածաշրջանային դաշնակիցների շահերը։ Ընդլայնելով օպերացիոն տարածությունը և զարգացնելով Կասպիական նավատորմի հզորությունը, Ռուսաստանն ամրապնդում է անվտանգությունը և կայունությունը ռազմավարական Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։

Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

Մերձկասպյան երկրները միավորում են անվտանգության ընդհանուր շահերը։ Իրանը և Ռուսաստանը 2015թ.–ին մի քանի համատեղ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Հանզադիի կարծիքով` երկու երկրների ռազմածովային համագործակցությունը զգալիորեն խորացել է։ Ռուսական և իրանական նավերի փոխադարձ այցերը Կասպից ծով` ավելի կանոնավոր են դարձել։

Իրանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները խաղաղության հուսալի և ստեղծարար գործիք են։ Դա ապացուցվել է Սիրիայում։

«Առողջ դատողությունը սպառվել է». ԱՄՆ սենատի համար Ռուսաստանն «ահաբեկչության հովանավոր» է

Ըստ թեմայի

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից
Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել
Պուտինը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ջերմացման մասին. տեսանյութ
Հայաստանի համար Սև ծովում կարող ենք լաստանավ գտնել. Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ
թեգերը:
ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Զենք, նավ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ