16:29 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
321800

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:


Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

Միևնույն ժամանակ Պուտինը խնդրել է նախարարների կաբինետին կատարել պարտականությունները ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

«Եթե դրա համար օրենսդրական փոփոխությունների կարիք լինի, ապա կարվի, պատգամավորներից աջակցություն կխնդրեմ», – ասել է նախագահը։

Ռուսաստանում ահաբեկիչներ են ձերբակալել

Պուտինը նաև Մեդվեդևին առաջարկել է նոր պաշտոնում զբաղվել պաշտպանության և անվատանգության հարցերով, որոնցով նա զբաղվել է վարչապետի և նախագահի պաշտոննները զբաղեցնելու ժամանակ։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության կազմում գործում են 21 նախարարություններ։

Ավելի ուշ հայտնի դարձավ` ով է ՌԴ–ի նոր վարչապետը։

 

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը
Ռուսաստանը չի բացահայտում Վալերի Պերմյակովի պահման վայրը
Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիներն ավելի շատ են սկսել այցելել Հայաստան. նախարար
թեգերը:
Հրաժարական, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ