17:02 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
413 0 0

Մարգարիտա Սիմոնյանն ափսոսանք է հայտնել, որ իր ենթադրության մասին չի գրել սոցցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսել է Ռուսաստանի կառավարության հրաժարականը, երբ լսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին։ Այդ մասին նա գրել է Telegram–ում։

«Ես հարևանիս ասացի` «ըստ տրամաբանության` կառավարությունը պետք է հեռանա»։ Եթե տելեգրամում գրեի, ինսայդի թագուհի կհռչակվեի։ Երբեմն ավելի լավ է գրել, քան խոսել»,–գրել է նա։

Հիշեցնենք` այսօր` հունվարի 15–ին, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել։ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Դաշնային ժողովի նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

Միևնույն ժամանակ Պուտինը խնդրել է նախարարների կաբինետին կատարել պարտականությունները ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու, և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ

Ըստ թեմայի

«Այ քեզ ուրախություն». Մարգարիտա Սիմոնյանի Facebook–ի էջը սխալմամբ է արգելափակվել
Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքերը» առաջին հորիզոնականում է
Ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը մայրական կապիտալ չի ստացել
«Հանգիստ քնեք, իմ նախնիներ». Թինա Կանդելակիի գրառումն ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը
թեգերը:
Հրաժարական, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև, Ռուսաստան, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ