00:12 24 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.73
  • GBP628.43
  • EUR530.62
  • RUB7.73
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
417 0 0

ՌԴ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Համաձայնություն ստանալուց հետո Միշուստինի թեկնածությունը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Ըստ թեմայի

Պուտինը հինգ գեներալի է պաշտոնանկ արել
«Ինսայդի թագուհի կհռչակվեի». Սիմոնյանն արձագանքել է ՌԴ կառավարության հրաժարականին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ