12:35 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
24910

Ռուսաստանի խորհրդարանի մեծամասնությունը կողմ է, որ Դմիտրի Մեդվեդևին փոխարինի Միխայիլ Միշուստինը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ Պետական դուման քիչ առաջ հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում` այդ կերպ հաստատելով ՌԴ նախագահի առաջարկը։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 383 պատգամավոր ձեռնպահ` 41, դեմ`0։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Ըստ թեմայի

Պուտինը սուրբծննդյան արարողության ժամանակ նայել է երեխաներին ու ժպտացել. տեսանյութ
Փաշինյանն ու մյուսները. քանի ժամ են քնում երկրների առաջնորդները
«Ինսայդի թագուհի կհռչակվեի». Սիմոնյանն արձագանքել է ՌԴ կառավարության հրաժարականին
թեգերը:
Միխայիլ Միշուստին, Վարչապետ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ