12:43 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
197 0 0

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է Դմիտրի Մեդվեդևին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչին նշանակել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ»,– նշված է հրամանագրում, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պուտինը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

«Մեդվեդևին նշանակել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ նրան ազատելով Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պարտականություններից»,– գրված է փաստաթղթում:

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Պետդուման այսօր հաստատել է նրա թեկնածությունը։

 

Ըստ թեմայի

Պուտինը հինգ գեներալի է պաշտոնանկ արել
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է 100-ամյակը նշող հայ վետերանին. լուսանկարներ
Պուտինը սուրբծննդյան արարողության ժամանակ նայել է երեխաներին ու ժպտացել. տեսանյութ
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Միխայիլ Միշուստին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ