01:25 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն աշխարհի անվտանգությունն ապահովող ամենանշանակալի ինստիտուտներից է։ Ռուսաստանի հարձակումը կազմակերպության վրա` խարխլում է դրա հեղինակությունը, և ընդհանուր առմամբ, հարվածում է մոլորակի կայունությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 Հունվար — Sputnik. Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարված ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստը ոչ ուղղակիորեն հաստատեց, որ Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ոչ բոլոր մեղադրանքներն են անհիմն զրպարտանք ու չարախոսություն։ Այդ խնդրին ամենադիպուկ ձևակերպումը տվեց ՄԱԿ–ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը, որը Ռուսաստանին մեղադրել է «հարգանք վայելող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ու դրա անձնակազմը վարկաբեկելու» փորձերի մեջ։

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն իսկապես Քիմիական զենքի արգելման կազմակերպության «տակը փորում է»։ Իսկ ավելի հստակ` կասկածի տակ է առնում կազմակերպության պաշտոնական զեկույցը, որը վերաբերում է 2018 թվականի ապրիլի 7–ին սիրիական Դումա քաղաքում «քիմհարձակման» հետաքննությանը։ Բնական է` դա վարկաբեկում է կազմակերպության համբավը։

Նիստում Մոսկվան նոր վկայություններ է ներկայացրել ու հիշեցրել հներն այն մասին, որ նախորդ տարվա մարտի 1–ին հրապարակված փաստաթուղթը «շատ աղոտ էր»։ Զեկույցում կան անճշտություններ, հակասություններ ու կեղծիքներ, որոնց տակից երևում է, որ արևմտյան երկրները ձգտում են մեղադրել Սիրիայի իշխանությանն ու անձամբ Բաշար Ալ–Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ։

Սակայն ստեղծված իրավիճակում խնդիրը միայն կոնկրետ փաստաթուղթը չէ, այն ավելի գլոբալ է։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության շուրջ ծավալվող իրավիճակն արտացոլում է Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների էությունը`համաշխարհային քաղաքական համակարգի ու դրա հետագա զարգացման շուրջ։

Բրիտանիայի մտական ներկայացուցչի դժգոհությունը պարզ ու հասարակ տրամաբանություն ունի։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն աշխարհի անվտանգությունն ապահովող ամենանշանակալի ինստիտուտներից է։ Ռուսաստանի հարձակումը կազմակերպության վրա` խարխլում է դրա հեղինակությունը, և ընդհանուր առմամբ, հարվածում է մոլորակի կայունությանը։ Ահա թե ինչ վատն է Ռուսաստանը։

Սակայն խնդիրն այն է, որ այս տրամաբանությունը մի սկզբունքային թերություն ունի։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հիմնվել է 1997 թվականին` ԱՄՆ–ի ու ընդհանուր առմամբ Արևմուտքի հեգեմոնիայի գագաթնակետի ժամանակ։ Դա որոշակի հետևանքներ ունեցավ. այդ կազմակերպությունը վերահսկում էին արևմտյան երկրները։

Արդյունքում ժամանակ առ ժամանակ կասկածներ են առաջանում` Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն անաչա՞ռ է կատարում իր պարտականությունները, թե՞ անհրաժեշտության դեպքում սպասարկում է այնտեղ գերիշխող երկրների շահերը ։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը, մեկնաբանելով «քիմհարձակման» շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ «Տեխնիկական քարտուղարությունը, որը ոգեշնչված է ԱՄՆ–ի ու դրա հետևորդների աջակցությամբ, ոչինչ չի պատրաստվում անել։ Երևի հույս ունի, որ ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի։ Ո՛չ, չի լուծվի»։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Հենց այդ պատճառով է Ռուսաստանը պնդում, որ կազմակերպությունն ու կոնկրետ տեխնիկական քարտուղարությունը այնպիսի բարեփոխումների ենթարկվի, որ «երաշխավորի առաքելության աշխարհագրական համաչափությունն ու բացառի Վաշինգտոնի դաշնակից երկրների փորձագետների գերակայությունը»։

Սակայն, Շուլգինի խոսքով, «ողջամիտ, տրամաբանական նկատառումները բախվում են ԱՄՆ–ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրների կտրուկ մերժմանը»։

Այս երկու սկզբունքային տարբեր մոտեցումների հակամարտությունն այս պահին փաստացի ներթափանցում է միջազգային կազմակերպությունների ամբողջ համակարգ։

Ռուսաստանը վկայակոչում է սկզբունքները, որոնցով կառուցվում էր հետպատերազմյան աշխարհը։ Նախ, նորմալ է համարվում այն դրույթը, որ ամեն երկիր իր շահն ունի, եթե անգամ այն հակասում է մյուսների շահերին։ Երկրորդը փորձագիտական ու արբիտրաժային կազմակերպությունների համակարգի գոյությունն է. դրանք այն կազմակերպություններն են, որոնց վստահում են բոլոր կողմերը։ 

Արևմուտքը փորձում է կառչած մնալ առաջատարի դիրքից, և տեղ–տեղ դա անթույլատրելի ձև է ստանում։ Թվարկված սկզբունքներով առաջնորդվող «հին» կառույցների վրա ֆինանսական ճնշում են գործադրում։ Ինչ վերաբերում է համեմատաբար նոր ինստիտուտներին, ինչպիսին է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, այն պաշտոնապես արևմտյան ուժերի ազդեցության տակ է, և այնտեղ արգելափակվում են իրավիճակն ավելի արդարացի դարձնելու բոլոր փորձերը։

Կարելի է քննարկել` ում գործողություններն են ավելի ապակառուցողական` Ռուսաստանի՞, որը փորձում է բարեփոխումների հասնել գոյություն ունեցող ինստիտուտների շրջանակում, թե՞ ԱՄՆ–ի ու իր դաշնակիցների, որոնք ամեն գնով կառչում են իրենց առավելություններից, թեև իրականությունն արդեն ցույց է տալիս, որ դրանց անվերապահ գերիշխանության ժամանակներն արդեն անցյալում են։

Թեև պատմությունը ցույց է տալիս, որ երկրորդ տարբերակը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ։ Օբյեկտիվորեն հասունացած փոփոխությունները հետաձգելու փորձերը սովորաբար ավարտվում են դրանց պայթունով իրականացմամբ` կողմնակի կործանիչ ու վտանգավոր էֆեկտներով։

Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ջախջախել է Լիբիայի պետականությունը

Իսկ Քիմիական զենքի արգելման կազմակերպության քաղաքականությունը հայելու պես արտացոլում է Արևմուտքի վերաբերմունքը աշխարհում տեղի ունեցող զարգացումներին. բոլորը հույս ունեն, որ հարցն ինչ–որ ձևով կլուծվի։

Այստեղ կարելի է կրկնել ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքերը. ո՛չ, չի լուծվի։

Ըստ թեմայի

«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով
«Ռուսաստանը Ֆրանսիայի տարածքից գրոհել է ամբողջ Եվրոպան». իսկ ինչ է կատարվում իրականում
Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), ՆԱՏՕ, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ