00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհաստանի հետ հաջորդ պատերազմը կլինի․․․ վառելիքային

© AP Photo / Czarek SokolowskiШахтер на угольной шахте Вуйек в Катовице, в Южном горном районе Силезия (21 ноября 2018). Польша
Шахтер на угольной шахте Вуйек в Катовице, в Южном горном районе Силезия (21 ноября 2018). Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մի կողմ թողնենք չինական կորոնավիրուսի շուրջ ստեղծված արհեստական լարվածությունը, անցած շաբաթվա գլխավոր նորություններից էին Ռուսաստանի և Բելառուսի` գազի առաքումների և նավթի տարանցման հարցի շուրջ հերթական տարաձայնությունները։

Մինսկը տարվա սկզբից լրացուցիչ առավելություններ է պահանջում և հրաժարվում է ընդունել հարկային բարեփոխման արդյունքները, որոնք առնչվում են հենց Ռուսաստանի նավթարդյունահանող հատվածին։ Սոչիում կայացած հանդիպումից հետո կուտակված տարաձայնությունները եթե անգամ չեն լուծվել, ապա քննարկվել և մասամբ հանվել են օրակարգից։

Рабочий визит президента РФ В. Путина во Францию  - Sputnik Արմենիա
Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական առասպելը. ինչ է ակնարկել Զելենսկին Լեհաստանում

Այդ ընթացքում Յացեկ Սասինը լեհական RFM24 պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրն այլևս ածուխ չի գնելու Ռուսաստանից։ Նման որոշում է կայացվել, երբ լեհական «Օգոստոս 80» ածխագործների արհմիության ներկայացուցիչները փակել են Լազիսկա քաղաքի համանուն էլեկտրակայանի մոտ գտնվող երկաթուղային ճյուղը։

Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ եթե պետությունը չհրաժարվի ռուսական ածուխ գնելուց, ապա փետրվարի 17-ին նրանք կսկսեն նախազգուշական գործադուլ անել, իսկ եթե դա էլ ազդեցություն չունենա, ապա փետրվարի 28-ին հանքափորները կգնան մայրաքաղաք ու երթով կգնան դեպի սեյմ։

Մոսկվա մեկնողների համար. ի՞նչն է օտարերկրացիներին դուր գալիս և վանում քաղաքում

Ստեղծված իրավիճակի նախադրյալները հասկանալու համար պետք է հասկանալ լեհական էներգետիկայի կառուցվածքը ընդհանուր առմամբ և ածխի հետ կապը մասնավորապես։ Լեհաստանի, նրա զարգացման և կայացման ամբողջ պատմությունն անքակտելիորեն կապված է հենց ածխի հետ։ Երկրի ընդերքը չափազանց հարուստ է այս հանածոյով, ուստի զարմանալի չէ, որ էներգետիկայի ոլորտում շեշտը դրվում է վառելիքի հենց այդ տեսակի վրա, որն այդքան շատ է ու մատչելի։

Մինչ Հին աշխարհի երկրներն էկոակտիվիստների ճնշման տակ իրար հետևից հրաժարվում են ածուխի արդյունահանումից և օգտագործումից, Լեհաստանը նույնիսկ չի փորձում հետևել այդ օրինակին։ ՄԱԿ-ում բնապահպանության հարցերի դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ Վարշավան Մատեուշ Մորավեցկու շուրթերով միանշանակ հայտնեց իր դիրքորոշումը։ Ածուխը երկրի էներգետիկ անվտանգության հիմքն է և դրանից հրաժարվելու նվազագույն հնարավորություն անգամ չկա՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական։

Концентрационный лагерь Аушвиц-Биркенау в Освенциме, на территории которого в 1947 году был создан музей - Sputnik Արմենիա
«Պուլտը» փչանում է. ԱՄՆ–ն էժանագին կեղծիք է ուղարկել Օսվենցիմի զոհերի սերունդների մոտ

Իր դիրքորոշման անդրդվելիությունը ցուցադրելու համար գագաթնաժողովի մեկնարկից առաջ Զլոչև քաղաքում հանդիսավորությամբ բացվեց գորշ ածխի նոր հանքավայրը, այնքան խոշոր, որ այն գործարկելու համար ստիպված եղան 3 հազար ընտանիքի վերաբնակեցնել։

Վարշավայի ընտրությունը լիովին հասկանալի է։ 2018թ-ի դրությամբ «սև ոսկին» Լեհաստանի գեներացիայի ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոս է կազմել, իսկ էլեկտրաէներգիայի ոլորտում ամեն տարի արտադրվող 825 տերավատտ ժամից ածխին բաժին է ընկնում 80 տոկոս։

Ինչպես վկայում են Eurostat-ի վերջին հասանելի տվյալները, 2017թ-ին լեհերն իրենց կաթսայատների և գործարանների հնոցներում վառել են 73,8 միլիոն տոննա ածուխ, ինչը 20 միլիոնով շատ է, քան այն քանակը, որ նույն ժամանակահատվածում օգտագործվել է երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Գերմանիայում։ Ըստ արդյունահանման` Լեհաստանն առաջ է բոլորից․ 64,5 միլիոն տոննա և ամբողջ եվրոպական արդյունահանման 82 տոկոսը։

Դեռ երկու տարի առաջ լեհական ածխի ներկրման և արտահանման ծավալները գրեթե հավասար էին։ Ածուխ արդյունահանող տեղական ընկերությունները արտասահմանին վաճառել են տարեկան մոտ տասը միլիոն տոննա և մոտավորապես նույնքան ներկրվել է արտասահմանից՝ Ռուսաստանից, Ավստրալիայից, Մոզամբիկից և իհարկե ԱՄՆ-ից։ Նման սխեման միաժամանակ աշխատանքով է ապահովել լեհ հանքափորներին և փակել արդյունաբերության այս կամ այն ոլորտում անհրաժեշտ ածխի որոշակի տեսակների թերությունը։

Президент России Владимир Путин выступает на Международном форуме Сохраняем память о Холокосте, боремся с антисемитизмом (23 января 2020). Иерусалим - Sputnik Արմենիա
Ռուսատյացություն և հակասեմիտիզմ. ում և ինչու է խանգարում Հոլոքոստի մասին հիշողությունը

Բայց 2018-ին լեհական կառավարությունը կտրուկ ավելացրել է ածխի արտասահմանյան գնումները՝ ներկրելով մոտ 20 միլիոն տոննա։ 2019-ի ինն ամիսների արդյունքով գնվել է 12,3 միլիոն տոննա, որից ութը բաժին է ընկել Ռուսաստանից առաքվածին։ Այսպիսով կառավարությունն իրեն ապահովագրել է հնարավոր երկարատև ցրտերից։ Բայց աշունն ավարտվել է, և հաջորդել է անոմալ տաք ձմեռը։ Ածխային ՋԷԿ պահեստներում կուտակվել է ահռելի քանակությամբ չօգտագործված վառելիք։ Բնական է` արտասահմանում ոչ մեկին պետք չէր լեհական ածուխը։ Այսինքն` հանքափորներն անգործ են մնացել։ Գուշակեք, թե ում են այս իրավիճակում մեղավոր համարել։

Ճիշտ է, Ռուսաստանին։ Լեհաստանը իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ է ոչ միայն 20-րդ դարի պատմության հարցերում։

«Իրավունք և արդարություն» իշխող կուսակցությունը վախեցել է պայքարել հզորագույն արհմիության հետ և պետական մուրճի ամբողջ թափով հարվածել PGE և Tauron պետական ընկերություններին, որոնք զբաղվում են ածխի ներկրմամբ։ Նրանց արգելել են էներգակիրներ գնել Ռուսաստանից։ Հատկանշական է, որ արգելքը վերաբերում է միայն ռուսական ածխին, իսկ Ամերիկայից և Ավստրալիայից առաքվող ածխի մասին ոչինչ չի ասվել։

Այդ նորությունը, իհարկե, չի ուրախացնի ռուս ածխագործներին, հատկապես եթե հիշենք, որ անցած տարին նրանք ավարտեցին արդյունահանման և վաճառքի բացասական միտումով։ Հնարավոր է` դա ելակետ կդառնա ռուսական ածխային ոլորտը որակապես փոխելու համար՝ թիրախավորելով ածխի ավելի խորը վերամշակումը և դրա հարստացումը։

Պուտինը կանգնեցրել է ավտոշարասյունն ու մոտեցել մարդկանց. տեսանյութ

Լրահոս
0