09:03 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (160)
9910

«Ռուսական երկաթուղիների» հետ լաստանավային անցարանի շահագործումը վաղուց է քննարկվում, սակայն լաստանավ ձեռքբերելու հարցում մինչ այժմ որոշակիություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Մարիա Նաումենկո. Հայաստանի իշխանությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ բանակցում է վրացական Բաթում նավահանգստից դեպի Ռուսաստան գնացող լաստանավային անցարանի ստեղծման թեմայով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ 

«Ռուսական երկաթուղիների» հետ համատեղ անցարանի շահագործումը մենք քննարկում ենք։ Սրանք սկզբունքային ու իրավաբանական հարցեր չեն, այլ բացառապես տնտեսական։ Հայ արտադրողները միշտ հնարավորություն են ունեցել և ունեն օգտվելու վրացական նավահանգիստներից (ոչ միայն Բաթումից, այլև Փոթրիից), ու ապրանքները Նովոսիբիրսկ ուղարկել», – ասաց դիվանագետը։

Դեսպանը նշեց, որ հայկական բոլոր ընկերություններին չէ, որ ձեռնտու է ծովային ճանապարհով ապրանքներ մատակարարելը։

«Լաստանավի տարբերակը հետաքրքրում է խոշոր արտադրողներին, որոնք մեծ սպառում ունեն ու բարձր գնային խմբի են պատկանում։ Սակայն փոքր արտադրողների համար ամենաէժան տարբերակը մեքենան է, քանի որ երկաթուղային, լաստանավային անցարանների սակագները արտադրողներից շատերի համար ձեռնտու չեն», – ավելացրեց Վարդան Տողանյանը։

«Կազբեգ»- «Վերին Լարս» սահմանակետը Հայաստանն ու Ռուսաստանը կապող գործող միակ ցամաքային ճանապարհն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավ գնելու ուղղությամբ. Մելքումյան

Ավելի վաղ լաստանավերի վերաբերյալ բանակցությունների մասին հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով` Հայաստանը երկու լաստանավ ձեռք բերելու թեմայով սկսել է բանակցել Ռուսաստանի հետ։ Դրանց շնորհիվ Ռուսաստանի հետ կարելի է առևտուր անել շրջանցելով Վերին Լարսը, որը առատ տեղումների պատճառով ձմռանը հաճախ փակվում է։

Նախագիծը ձեռնտու է նաև ռուսական կողմին, քանի որ Կերչի կամրջի կառուցումից հետո, այնտեղ նեղուցով անցնող կիսատ բեռնված մի քանի լաստանավեր են մնացել։

Հայաստանի համար Սև ծովում կարող ենք լաստանավ գտնել. Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ

Որպես առավել իրատեսական տարբերակ դիտարկվում է 1976 թվականի լաստանավի ձեռքբերումը, որի արժեքը 1,8-2,2 մլն դոլար է կազմում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ լաստանավը խափանումներով է աշխատում և հաճախակի վերանորոգման կարիք ունի։

Նոր լաստանավ ձեռք բերելու համար Հայաստանին պետք է 10-12 մլն դոլար։

 

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (160)

Ըստ թեմայի

Սանդիկով. «Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը կնպաստի հարցերի արագ կարգավորմանը»
Պուտինը նպատակահարմար է համարել Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի շինարարությունը
Փոթիի բնակիչները ձկան հոտի պատճառով փակել են Թբիլիսի տանող ճանապարհը
թեգերը:
Վարդան Տողանյան, լաստանավ, Սև ծով, Բաթում, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ