09:34 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
227 0 0

Դաշնակահարուհին խոստովանել է, որ ամեն ինչ արել է Ջիգարխանյանի ուշադրությանը արժանանալու համար` նշելով, որ մինչ օրս սիրում է նրան ու ցավում է կատարվածի համար։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի –Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, առաջին անգամ հրապարակավ ներողություն է խնդրել նախկին ամուսնուց` խոստովանելով, որ տեղ չի թողել այդ ամենը Ջիգարխանյանի աչքերին նայելով ասելու համար։

Դաշնակահարուհին ռուսական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տվել ու պատմել դերասանի հետ ծանոթանալու ու ընտանիք ստեղծելու պատմությունը։

Նա անկեղծացել է և խոստովանել` ամուսնությունից անմիջապես հետո հասկացել է, որ ընտրյալը երիտասարդ արքայազն չէ, իսկ 40 տարի իրենից մեծ տղամարդու հետ կայուն ընտանիք ստեղծել այդպես էլ չի ստացվել։

«Կարծում եմ, որ մեր հարաբերությունների վատացման գլխավոր պատճառներից մեկը տարիքային տարբերությունն էր, ինչը շատ կարևոր է: Մեզ չհաջողվեց ստեղծել լիարժեք ընտանիք։ Ողբերգությունը տարիքային տարբերության մեջ էր»,- ասել է Վիտալինա Ռոմանովսկայան։

Նա նշել է, որ իրենց հարաբերությունները սկսել են զարգանալ, երբ դերասանը դեռ չէր ամուսնալուծվել նախկին կնոջից՝ Տատյանա Վլասովայից:

Ռոմանովսկայան խոստովանել է, որ ցանկացել է երեխա ունենալ Ջիգարխանյանից` հույսը դնելով ժամանակակից բժշկության վրա:

«Նա առաջին անգամ ասաց, որ սիրում է ինձ». նախկին կինը տեղափոխվել է Արմեն Ջիգարխանյանի մոտ

Առաջին անգամ դաշնակահարուհին բարձրաձայնել է, որ շատ սխալներ է թույլ տվել ու, չնայած դրան, մինչև հիմա էլ սիրում է Ջիգարխանյանին ու ցավում կատարվածի համար։

Ըստ նրա` ամենամեծ սխալը եղել է Ջիգարխանյանի ստեղծած դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելը։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել

«Թատրոնը ղեկավարելու փոխարեն ավելի լավ կլիներ ուշադիր լինեի Ջիգարխանյանի ու նրա շրջապատի նկատմամբ»,- ասել է նա։

Նշենք, որ գրեթե 3 տարի Վիտալինան պայքարեց ամուսնու ունեցվածքի, փողերի, կտակի համար և կորցրեց ամենաթանկը՝ սիրած մարդու հարգանքը։

 

 

Ըստ թեմայի

Արմեն Ջիգարխանյանն ի վիճակի չէ աշխատանքի գնալ. արտիստի ընկերը` նրա մասին
Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից
Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
թեգերը:
Կին, դերասան, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ