05:27 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
18610

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռուսական ՌԱՀ–ի մշակած ժամանակակից համալիրները անվտանգության հուսալի երաշխիք են։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի –Sputnik. Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր ռազմական պոտենցիալը` շեշտը դնելով լազերային և հիպերձայնային համալիրների զարգացման վրա, Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված ՊՆ–ի միջոցառման ժամանակ ասել է  նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ՌԴ ղեկավարը նշել է, որ առաջիկա տարիներին կշարունակվի բանակի և նավատորմի արդիականացումը, զորքերը ժամանակակից սպառազինություն և տեխնիկա կստանան։

Նա ընդգծել է, որ ռուսական զենքի շատ տեսակներ այսօր նմանը չունեն աշխարհում։

«Ընդ որում, մի շարք հեռանկարային նմուշների հարցում, իսկ դրանք փաստորեն «ապագայի զենքերն են», մենք փորձարկումների փուլից անցում ենք կատարել մարտական հերթապահության ժամանակ դրանց կիրառման», –ասել է ՌԴ նախագահը։

Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն. ՌԴ դեսպան

Պուտինը համոզված է, որ բոլոր այդ միջոցները հուսալիորեն ապահովում են Ռուսաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում։

Հիշեցնենք, որ հունվարին Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձում  Պուտինը հայտարարել էր, որ հրթիռամիջուկային զենքի գոյության ողջ պատմության ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ որևէ մեկի հետ չի մրցում։ Ավելին, մյուս պետությունները դեռ պետք է ստեղծեն այն զենքը, որն արդեն ունի Ռուսաստանը։

Ըստ թեմայի

Պետրոսյան. «Մեր տարածաշրջանում Թուրքիայի ախորժակը կարող է զսպել միայն Ռուսաստանը»
Պուտինն ասել է` ովքեր և ինչու են սեպ խրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Արևմուտքը տեղեկատվական նոր պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ. տեսանյութ
թեգերը:
Զենք, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ