13:16 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Մոսկվայում կնքված եռակողմ հուշագրի նպատակն է գիտահետազոտական աշխատանքներում ամրապնդել համագործակցությունը, խթանել մասնագետների միջև փորձ փոխանակումը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Մոսկվայում համագործակցության հուշագիր կնքվել է «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի միջև և Наука-детям» հիմնադրամի միջև: Տեղեկությունը տրամադրել է Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունը։

Анна Акопян подписала с российским центром детской гематологии меморандум о сотрудничестве (25 фввраля 2020). Москва
© Photo : press centre of Anna Hakobyan
Մոսկվայում համագործակցության հուշագիր կնքվել է «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի միջև և Наука-детям» հիմնադրամի միջև

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ռուսական կողմից՝ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը և կենտրոնի գիտական հարցերով տնօրեն Միխայիլ Մասչանը:

«Համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ կողմերն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ որպեսզի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող յուրաքանչյուր երեխա ստանա ժամանակակից պահանջներին համապատասխան բուժում և առողջանա»,–ասել է Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով` աշխարհում քաղցկեղ ունեցող փոքրիկների գրեթե կեսն ընդհանրապես չի հետազոտվում։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներում վիճակագրությունը մի փոքր այլ է, սակայն, պետք է նշեմ, որ մենք պարտավոր

ենք անել մեր ուժերի հնարավորը, որպեսզի բոլոր դեպքերը ժամանակին հայտնաբերվեն և որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման››,-ասել է Աննա Հակոբյանը։

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Նա կարևորել է համագործակցությունը Наука-детям հիմնադրամի հետ՝ հավելելով, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամն էլ ստեղծման օրվանից իր առջև դրել է նպատակ ոչ միայն աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին, այլև նպաստել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը Հայաստանում։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

Մոսկվայում կնքված եռակողմ հուշագրի նպատակն է գիտահետազոտական աշխատանքներում ամրապնդել համագործակցությունը, խթանել մասնագետների միջև փորձ փոխանակումը, իրականացնել օնլայն խորհրդատվություն, կազմակերպել համատեղ գիտական հետազոտություններ, կոնֆերանսներ, սիմպոզիումներ և այլն:

Նույն օրը համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև:

Ըստ թեմայի

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
թեգերը:
Աննա Հակոբյան, երեխա, քաղցկեղ, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ