18:51 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Երեխաների որոնման աշխատանքներն առափնյա շրջանում շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով։ Որոնման աշխատանքներին միացել է նաև K-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Սոչիում ավելի քան 200 մարդ, այդ թվում  նաև տեղի բնակիչ կամավորները, փնտրում են ծովում կորած երկու երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։

Նախնական տվյալներով ՝ երեքշաբթի` փետրվարի 25–ի երեկոյան, 13-15 տարեկան երկու դեռահաս փորձել են անցնել Լազարևսկի ավանում գտնվող Փսեզուապսե գետը, սակայն ջրի հոսքը նրանց քշել է դեպի ծով:

«Այս պահին տեղում աշխատում են ավելի քան 200 մարդ, այդ թվում ՝ Ռուսաստանի ԱԻՆ, Սոչիի ՊՆ փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, տեղի կամավորները: Բացի այդ, տեղում աշխատում են նաև հոգեբանները», - ասված է հաղորդագրության մեջ։

Մասիսում տղամարդը դանակով մի քանի անգամ հարվածել է իր որովայնին

Հաղորդվում է, որ առափնյա մասում երեխաների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով, վերևից որոնման աշխատանքներին միացել է նաև K-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:

Իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ հատուկ հսկողության ներքո։

թեգերը:
փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), երեխա, Սև ծով, Սոչի

Գլխավոր թեմաներ