14:23 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)
274 0 0

ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Սև ծովի տարածքում կորած դեռահասների որոնման համար Սոչի է ուղարկել ՔԿ կենտրոնական ապարատի քրեագետներին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Սոչիում ծովում կորած երկու դեռահասի որոնողական աշխատանքներում ներգրավված փրկարարների և կամավորների թիվը հասել է 260–ի, բայց առայժմ անարդյունք. հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ–ին։

Գերատեսչության տվյալներով` դեռահասների որոնումները չեն դադարել նաև գիշերը։ Հինգշաբթի առավոտյան ավիացիան վերսկսել է աշխատանքը, ուժեղացվել է աշխատանքը նաև ծովափնյա շրջանում։

«Որոնողական աշխատանքներին ընդհանուր առմամբ միասնական պետական համակարգից` ՌԴ ԱԻՆ, փրկարարական ծառայություն, ոստիկանության աշխատակիցներ, կամավորներ, ներգրավվել է ավելի քան 260 մարդ», – գրված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Սև ծովի տարածքում կորած դեռահասների որոնման համար Սոչի է ուղարկել ՔԿ կենտրոնական ապարատի քրեագետներին։

Երեքշաբթի` փետրվարի 25–ի երեկոյան, 13-15 տարեկան երկու դեռահաս փորձել են անցնել Լազարևսկի ավանում գտնվող Փսեզուապսե գետը, սակայն ջրի հոսքը նրանց քշել է դեպի ծով: Տարածաշրջանի ԱԻՆ ԳՎ տվյալներով երեխաների որոնման աշխատանքներն առափնյա շրջանում շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ լուսաբացին մոտորանավակ է դուրս բերվել բաց ծով։ Որոնման աշխատանքներին միացել է նաև Kа-32 ուղղաթիռը ՝ երեք փրկարարներով:

Ողբերգական ավտովթար Տավուշում. երիտասարդ կինը տեղում մահացել է

Բացի այդ ներգրավվել է ԱԹՍ, Սոչիի կենտրոնից նաև երկրորդ մոտորանավակն է մեկնել։ Ավելի քան 200 մարդ, այդ թվում նաև տեղի բնակիչ կամավորները, փնտրում էին ծովում կորած երկու երեխաներին։

Դատախազությունն ու ՔԿ–ն նախաքննական ստուգումներ են կազմակերպել երեխաների անհետացման փաստով։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2455)

Ըստ թեմայի

Երևանի որոշ հատվածներում և 3 մարզում լույս չի լինի
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է
Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին
թեգերը:
երեխա, Սև ծով, Ծով, Սոչի

Գլխավոր թեմաներ