14:35 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
15910

Պարզվում է` երկրպագուները վաղուց էին պատկերացնում, թե ինչպես է Ժենյան սահում հայ մեծ կոմպոզիտորի երաժշտության ներքո։ Շատերը հրաշքի ակնկալիքով ուզում են արագ հայտնվել մյուս մրցաշրջանում։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան Կանադայում ակտիվորեն պատրաստվում է նոր մրցաշրջանին, մասնավորապես աշխատելով կարճ ծրագրի վրա։ Աղջիկն Instagram–ում լուսանկար է հրապարակել, որտեղ իր պարուսույցի հետ է։ Մեկնաբանությունում նա հայտնել է, որ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո է պարելու։

«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին

«2020/2021 թվականների կարճ ծրագիր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» ներքո։ Խորեոգրաֆ` Ջեֆրի Բաթլ»,–գրել է Մեդվեդևան։

View this post on Instagram

A post shared by Evgenia Medvedevа (@jmedvedevaj) on

Երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել։ «Հիանալի նորություն է։ Վստահ եմ` հերթական գլուխգործոց է լինելու», «Շարունակիր ծաղկել ու փայելել», «Աստված իմ, իսկ կարելի՞ է միանգամից մյուս մրցաշրջանում հայտնվել», «Սա գլուխգործոց է լինելու, սքրին արեք», «Միշտ երևակայել եմ` ինչպես ես սահում այդ երաժշտության ներքո, արդեն չեմ համբերում», – գրում են օգտատերերը։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն

Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) հայրը հայ է։ Նա 2018 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի արծաթե մեդալակիր (2018)։

Ըստ թեմայի

Մրցաշար Կանադայում. ինչպե՞ս ելույթ ունեցավ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը
Մեծ արջ ու ծով ծաղիկներ․ Մեդվեդևային սատարել են Ռուսաստանի առաջնությունում․ տեսանյութ
Հուզիչ լուսանկարը հաշտեցրել է Մեդվեդևայի և Զագիտովայի երկրպագուներին
թեգերը:
գեղասահք, երաժշտություն, Արամ Խաչատրյան, Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Գլխավոր թեմաներ