12:39 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (724)
409 0 0

Ռուսաստանի վարչապետին մտահոգել են կորոնավիրուսի հետ կապված միտումները, նա ասել է, որ հապաղել չի կարելի։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 14-ով, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող խորհրդի ռազմավարական նիստի ժամանակ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ երկրում նոր միտում է նկատվում․ «Մեզ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել ոչ միայն Իտալիայից վերադարձած մարդկանց մոտ, այլև նրանց ընտանիքի անդամների, որոնք արտասահմանում չեն եղել»։

«Եվ այդ կապակցությամբ պետք է ջանքերը կենտրոնացնել ռիսկային խմբերին, այսինքն՝ ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրներից վերադարձած ՌԴ քաղաքացիներին ու արտասահմանցիներին վերահսկելու ուղղությամբ», - նշել է նա։

ՌԴ վարչապետի խոսքով` պետք է նրանց համար հայտարարել 14-օրյա կարանտին ու բժիշկների հսկողության տակ պահել։

«Չի կարելի հապաղել, պետք է շտապ ախտորոշում անցկացնել ու հիվանդությունը հայտնաբերելու օպերատիվ միջոցներ ձեռնարկել, ինչպես դա արվեց Մոսկվայում։ Այդ պրակտիկան պետք է տարածել երկրի բոլոր շրջաններում», - ավելացրել է Միշուստինը։

Փաշինյանի և նրա տիկնոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց վարակվածների թիվն ավելացել է

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի։ Այս պահին 200 քաղաքացի մեկուսացման մեջ է։ Վարչապետի ու կնոջ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։

Մարտի 14-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 150 060-ի։ Համաշխարհային առողջապահության ընկերության տվյալների համաձայն՝ այս պահին վարակից 5 617 մարդ է մահացել, 73 731-ն ապաքինվել են։ Կորնավիրուսը հասել է աշխարհի 149 երկիր։

Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (724)

Ըստ թեմայի

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին
Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ
Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով փակվում են նաև պետական մշակութային օջախները
թեգերը:
Միխայիլ Միշուստին, կորոնավիրուս, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ