00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթն իր հետևից ռուսական գազի գները ներքև չի տանի. ահա թե ինչու

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցНефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края.
Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԳ-ի միջազգային շուկաներում հաստատված ընդմիջումը ռուսական արտադրողներին հնարավորություն կտա արտադրական նոր ցիկլը սկսել ավելի շատ սեփական սարքավորումներով և տեխնոլոգիաներով։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. Իրադարձությունները նավթի շուկայում և կորոնավիրուսի խնդիրը երկրորդ պլան մղեցին գազի թեման։ Բայց, անկասկած, նաթի գների անկումը կանդրադառնա նաև գազի շուկայի վրա։ Ի՞նչն է այստեղ հետաքրքիր։

Ара Марджанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Հայաստանի պարագայում գազի գնագոյացումն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ». Մարջանյան

Նախ հիշեցնենք, որ որոշ երկրների համար գազի գինը (առաջին հերթին դա վերաբերում է Ասիայում բնական հեղուկ գազին) երկարաժամկետ պայմանագրերով կապված է նավթային գնանշումների հետ։ Վերջին ամիսներին, երբ շուկայում չափազանց շատ լինելու պատճառով գազն արդեն էժանացել էր, իսկ նավթը թանկ էր մնում ՕՊԵԿ+ համաձայնագրի հետևանքով, գնագոյացման երկու տեսակների միջև հսկայական անդունդ առաջացավ։

Գազի և բնական հեղուկ գազի բորսային գները գտնվում էին (և մնում են)մեկ միլիոն ԲՋՄ-ի դիմաց երեք դոլարի մակարդակի վրա (ԲՋՄ՝ բրիտանական ջերմային միավորներ, համապատասխանում է մոտ հազար խորանարդ մետրի դիմաց 105 դոլարին)։ Իսկ բնական հեղուկ գազի գինը նավթի հետ կապված պայմանագրերով ստացվում էր 3 անգամ ավելի բարձր և հասնում էր 9 դոլարի՝ մեկ միլիոն ԲՋՄ-ի դիմաց։

Որ փուլում է Հայաստանում նավթավերամշակող գործարան կառուցելու հարցը. փոխնախարարի պատասխանը

Համարյա ծիծաղելի էր․ բնական հեղուկ գազի չինացի ներկրողները հայտնում էին կորոնավիրուսային «ֆորս մաժորի» մասին և հրաժարվում էին ԲՀԳ ընդունել երկարաժամկետ պայմանագրերով, բայց իսկույն ևեթ համաձայնում էին նույն ծավալի հեղուկ գազ գնել սփոթ գնով։

Հիմա իրավիճակն էականորեն փոխվել է։ Նավթի գինը երկու անգամ նվազել է, և չնայած գնագոյացման երկու տեսակների միջև տարբերություն կա, բայց ավելի փոքր է դառնում։ Կոպիտ հաշվարկներով՝ 4,5 (նավթային հանգույցը) ընդդեմ 3 (բորսա) դոլար՝ մեկ միլիոն ԲՋՄ-ի դիմաց։

Ընդ որում, չնայած նավթի գների անկմանը, գազի բորսային գնանշումները մնում են նույն մակարդակին՝ 3 դոլար մեկ միլիոն ԲՋՄ-ի դիմաց։ Ինչո՞ւ է այդպես։ Առաջինը՝ ընկելու տեղ այլևս գրեթե չկա։ Հոռետեսները սպասում են, որ ամռանը գներն ավելի կընկնեն, բայց մենք արդեն բավական մոտեցել ենք ամերիկյան հեղուկացման գործարանների փակմանը, քանի որ գինը հազիվ է ծածկում գործարկման ծախսերը։

Դրան գումարած՝ գազի ոլորտում պահանջարկն ավելի շատ կապված է ջեռուցման հետ (ինչի վրա հակահամաճարակային գործընթացները չեն ազդում)։ Թեև, իհարկե, կա և արտադրության ներդրումը․ Չինաստանում գազի պահանջարկն այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով։

Ուշագրավ է, որ «Գազպրոմն» արդեն նվազագույն զգայունություն ունի նավթի գների տատանման նկատմամբ։ Փետրվարի սկզբին հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ ընկերության՝ դեպի Եվրոպա վաճառքների ընդամենը 30 տոկոսը կապ ունի նավթի գնի հետ։

Դրանից հետո շուտով հայտնի դարձավ Բուլղարիայի համար գների վերանայումը (հավանաբար, այդ վերանայումն ուղեկցվել է նավթային ինդեքսավորումից բորսայական գների անցումով)։ Արդյունքում, հիմա կարելի է խոսել այն մասին, որ նավթի գների անկումը նվազագույն ազդեցություն կունենա «Գազպրոմի» եկամուտների վրա: Փակագծերում նշենք, որ ընկերության համար հիմա ամեն դեպքում բարդ ժամանակներ են․ գազի բորսային գները շատ ցածր մակարդակի վրա են, սակայն դրանք այդպիսին են եղել նաև նավթի գնանշման անկումից առաջ։

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
«Գազային արմագեդոն». ի՞նչ է կատարվում համաշխարհային շուկայում

Դրան հակառակ՝ ԲՀԳ-ի շուկայում առաջվա պես տարածված է նավթային կապը, հատկապես՝ հին պայմանագրերով։ Միաժամանակ սփոթ գնի և երկարաժամկետ պայմանագրի գնի միջև տարբերության նվազումը կնվազեցնի նաև արտահանողների և ներդրողների միջև առկա լարվածությունը, որոնք նախկինում արդեն կոչ էին արել նորից վերանայել նավթային կապով ԲՀԳ-ի գները՝ համարելով, որ դրանք անհիմն բարձր են։ 

Եվ ամենակարևորը՝ ի՞նչ ապագա է սպասում բնական հեղուկ գազի շուկային։ Վերջերս մենք քննարկում էինք, որ բոլոր մասնակիցների համար ցանկալի է հետաձգել նոր նախագծերի վերաբերյալ ներդրումային որոշումների ընդունումը, որպեսզի կանխարգելվի 2025թ․-ին հնարավոր գերառատությունը։ Կատարը հետաձգում է նոր ԲՀԳ գործարանների կառուցումը, բայց Մոզամբիկի և ԱՄՆ-ի նախագծերը դեռ դիտարկվում են։

Հիմա ավելի մեծ հավանականություն կա, որ ընթացիկ տարում նոր ԲՀԳ նախագծեր չեն գործարկվի։ Իհարկե, ընթացիկ պահանջարկը նվազել է, բոլորի մտքին կորոնավիրուսն է, բայց, քանի որ շինարարության սկզբից մինչև գործարկում այստեղ առնվազն չորս տարի է անցնում՝ խնդիրը միայն վիրուսը չէ։ Պարզապես կազմակերպություններն իրենց նախագծերի փոխհատուցվելիությունը երաշխավորելու հնարավորություն այլևս չունեն։

Նախկինում անգամ գազի ընթացիկ ցածր բորսային գների դեպքում ԲՀԳ նախագծերը կարող էին երաշխավորել, որ ծախսերը կփոխհատուցվեն երկու՝ մասամբ փոխկապակցված եղանակների հաշվին։

Առաջինը՝ եթե վերջնական գնորդը համաձայնում է նավթի գնի հետ կապված գնով պայմանագիր կնքել։ Երկրորդը՝ եթե ԲՀԳ գործարանային արտադրության ողջ ծավալը (և գնային ռիսկերը) իր վրա է վերցնում նավթագազային գիգանտներից մեկը, որը կարող է հետագայում գործել որպես ԲՀԳ-ի թրեյդեր։

Ակնհայտ է, որ հիմա երկու հնարավորություններն էլ փակվում են։ Ընթացիկ գների պայմաններում նավթի հետ կապված ԲՀԳ պայմանագրերը փոխհատուցելիություն չեն ապահովում, իսկ նավաթային ընկերությունները մտածում են՝ ինչպես «ողջ մնալ» հիմնական նավթային ոլորտում։ ԲՀԳ շուկայի ռիսկերն այլևս չի ստացվի սուբսիդավորել թանկ նավթի հաշվին։

Հատկանշական է, որ դեռևս նավթային գնանշումների անկումից առաջ հետաձգվել էր ԱՄՆ-ի ամենահետաքրքիր ԲՀԳ նախագծերից մեկը՝ «Tellurian» ընկերության Driftwood LNG գործարանը։ Դա տեղի է ունեցել փետրվարի վերջին Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստան կատարած այցից հետո, որի շրջանակում սպասվում էր, որ հնդիկ գործընկերները կամրագրեն ԲՀԳ-ի գնման՝ նախկինում հաստատված նախապայմանավորվածությունները, իսկ «Driftwood LNG»-ի նախագիծը երաշխավորված սպառում կունենա, ինչը պակասում էր ներդրման որոշում կայացնելու համար։

Սակայն հնդկական կողմը գերադասեց ևս մեկ անգամ հետաձգել ԲՀԳ-ի ներկրման հարցով վերջնական որոշումը։ Արդյունքում նախագծին չօգնեց ո՛չ այն փաստը, որ այն բաղկացած էր մի քանի ոչ մեծ հատվածներից (ինչը, տեսականորեն, կարող էր փուլ առ փուլ կառուցման հնարավորություն ստեղծել), ո՛չ հեղուկացման սարքավորումների բացառիկ ցածր հայտարարված գինը, ո՛չ էլ նավթագազային «ТНК Total»-ի ուղղակի ներդրումները «Driftwood LNG»-ի մեջ։

Նավթային պատերազմ. արևմտյան փորձագետները կանխատեսել են հաղթող երկրին

Ինչ-որ տեղ՝ բնական հեղուկ գազի շուկայում տիրող ընթացիկ դրությունը լավ է Ռուսաստանի համար։ Եվ սա «ամեն ինչ լավ է» ձևացնելու փորձ չէ։ Իհարկե, բացասական կողմերը ևս ակնհայտ են․ ԲՀԳ-ի վաճառքից եկամուտները կնվազեն, իսկ «Յամալոմ ԲՀԳ»-ի հետ պայմանագրերի մեծ մասը կապված են նավթի գնանշումների հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, հումքի շուկայում բացասական երևույթներն ակնհայտորեն Ռուսաստանի համար (իբրև խոշոր արտահանողի), վատ են։ Ուրեմն, ինչո՞ւմ է առավելությունը։

Մի կողմից՝ Ռուսաստանը շահագրգռված է առավելագույն չափով նոր գործարաններում օգտագործելու սեփական սարքավորումները, բայց փոքր-ինչ դանդաղում է արտադրության մշակման և իրագործման հարցում։ Այդ ընթացքում մրցավազքը ԲՀԳ-ի շուկայում և իր բաժինը վերցնելու խելամիտ ցանկությունը ստիպեցին ռուսաստանյան մասնակիցներին գործարանների գործարկումը չհետաձգելու համար օգտագործել նաև արտասահմանյան սարքավորումներ։ Իսկ հիմա ԲՀԳ-ի միջազգային շուկաներում հաստատված ընդմիջումը հնարավորություն կտա արտադրական նոր ցիկլը սկսել ավելի շատ սեփական սարքավորումներով և տեխնոլոգիաներով։

Ачакское месторождение газа - Sputnik Արմենիա
Գազի մատակարարումը Թուրքմենստանից Հայաստան. Աշխաբադը փող կստանա, իսկ Իրանը «ծիկ կանի»

Ի դեպ, այստեղ մենք արագացում և դրական նորություններ ենք տեսնում։ Օրերս հայտնի էր դարձել, որ «Обский СПГ» նախագծի համար արդեն գազային տուրբիններ և կոմպրեսորային սարքավորումներ են պատվիրված։

Հիշեցնենք, որ սա «Новатэк»–ի հեղուկ գազի ևս մեկ նախագիծ է, որով ներդրումային լուծում դեռ չկա, սակայն սարքավորումները, ինչպես տեսնում ենք, արդեն պատվիրվում են։ Գործարանը կօգտագործի «Арктический каскад» ռուսական տեխնոլոգիան, որը նախապես կփորձարկեն «Ямала СПГ» համեմատաբար փոքր թեստային չորրորդ գծի վրա (գործարկումը՝ տարեվերջին)։ Նման փորձառություն (երբ ներդրումային որոշում դեռ չկա, սակայն ընկերություններն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում շինարարությանը նախապատրաստվելու հետ կապված) հանդիպում է նաև աշխարհում։ Այդպիսի դեպքերում ներդրումային որոշումների կայացումից մինչև գործարկում` որպես կանոն՝ 4-5 տարուց ավելի քիչ ժամանակ է անցնում։ Առավել լավատեսական գնահատականների համաձայն՝ «Обский СПГ»–ն կարող է գործարկվել արդեն 2022 թվականի վերջին։

ՌԴ-ն վավերացրել է ՀՀ-ի հետ նավթային պայմանագրում փոփոխություններ անելու արձանագրությունը

Հիշեցնենք, որ այն համեմատաբար փոքր արտադրություն է (2.5 մլն տոննայանոց երկու գիծ) և կոչված է ևս մեկ անգամ փորձարկելու ռուսական տեխնոլոգիան ավելի մեծ ծավալի գծերի վրա, որից հետո այն արդեն կարելի է վստահորեն ավելի մասշտաբային դարձնել։

Լրահոս
0