22:17 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
396 0 0

Բեմում Նովոսիբիրսկի պարարվեստի քոլեջի 25-ամյա շրջանավարտը հիասքանչ պար է ցուցադրել և հիացրել ժյուրիի անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik. Նովոսիբիրսկից երիտասարդ հայ պարողը գերեց ռուսական «Առաջին ալիքի» եթերով հեռարձակվող «Dance Революция» հեռուստաշոուի ժյուրիին և հաջողությամբ անցավ նախընտրական փուլը։

Նախագծի երեք վարպետներն էլ` պարուսույց և դերասանուհի Ալլա Սիգալովան, համաշխարհային բալետի աստղ Սերգեյ Պոլունինը և երգչուհի Վերա Բրեժնևան նրան ասեցին բաղձալի «այո»–ն։

Նշենք, որ հաղթողի կոչմանն արժանանալու պայքարը մասնակիցը կարող է շարունակել միայն այն դեպքում, եթե ունենում է ժյուրիի բոլոր  երեք անդամների «այո»–ն։

Մրցույթի կանոնների համաձայն` հաղթող ճանաչվելու համար պետք է անցնել 3 փուլ` ընտրական, մենամարտեր և եզրափակիչ։

Բեմում Նովոսիբիրսկի պարարվեստի քոլեջի 25-ամյա շրջանավարտը հիասքանչ պար ցուցադրեց և հիացրեց ժյուրիի անդամներին։

«Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ այդպես կարելի է թռչել։ Երջանի՞կ եք», – Հարությունին հարցրեց շոուի հաղորդավար Ալլա Միխեևան, ընտրական փուլն անցնելուց հետո։

Սակայն Հարությունը գոհ չէր սեփական ելույթից։ «Ոչ։ Ես վատ պարեցի», – պատասխանեց նա։

Բանն այն է, որ Հարությունին չհաջողվեց կատարել պիրուետը, հուզմունքն իրենն արեց։

«Ինձ դուր եկավ ձեր բարձր թռիչքը, դուք տիրապետում եք տեխնիկայի։ Բայց, հավանաբար, պիրուետը հուզմունքի պատճառով չստացվեց»,  – նկատեց Սերգեյ Պոլունինը։

Պատանի հայը զարմացրել է Լարա Ֆաբիանին ֆրանսիական «Ձայնը» շոուում. տեսանյութ

Սակայն Վերա Բրեժնևան աջակցեց պարողին` ընդգծելով, որ ինքը հավանել է նրա թռիչքը և տեխնիկան ընդհանուր առմամբ։

Իր մասին պատմելիս` Հարությունը նշեց, որ պարում է 7 տարեկանից։ Ծնվել է Հայաստանում, բայց մեծացել Նովոսիբիրսկում։ Հիմա աշխատում է «Русский балет» թատրոնում։

Անսպասելի էր. Կոնստանտին Մելաձեն «Ձայնը-8»-ի մենամարտերի փուլում չընտրեց Իննա Սայադյանին

«Ուզում եմ ցույց տալ, որ բալետը միայն փոքրիկ կարապների պարը չէ։ Ուզում եմ նաև, որ եղբայրս հպարտանա ինձնով», – խոստովանեց նա։

Հարություն Առաքելյանը միջազգային մրցույթների դափնեկիր է։ Սկզբում զբաղվել է ժողովրդական պարերով, այնուհետև սկսել դասական պարեր պարել։ Հյուրախաղերով եղել է Ղրիմում, Հեռավոր Արևելքում, Գերմանիայում, Չինաստանում և Հունաստանում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին «Dance Революция» հեռուստանախագծի նախընտրական փուլի եզրափակիչ օրն էր։ Ընդամենը 6 տեղ կար ազատ։

Ըստ թեմայի

Հայուհի Լիանան առաջին հաղթանակը գրանցեց Ուկրաինայի «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Նա հիվանդ չէր, երիտասարդ էր և ուժով լի. մահացել է «Ձայնը» շոուի մասնակիցը
«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին
թեգերը:
Վերա Բրեժնևա, հաղթանակ, հայ, մրցույթ, Պար

Գլխավոր թեմաներ