16:31 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (483)
88 0 0

ԵԱՏՀ-ն այս որոշումն ընդունել է COVID-19-ի համավարակի պատճառով ԵԱՏՄ-ում խիստ անհրաժեշտ դեղորայքի ու մի շարք այլ բժշկական ապրանքների դեֆիցիտը բացառելու համար։ 

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումը։ ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը լրագրողներին ասել է, որ սա արվում է միության տարածքում այդ ապրանքների առկայությունն ապահովելու համար։

«ԵԱՏՀ-ն որոշում է կայացրել ԵԱՏՄ տարածքից անհատական պաշտպանիչ միջոցների արտահանումն արգելելու մասին։ Այս որոշումն անհրաժեշտ է, որ մենք դիմակների, ակնոցների, բժիշկների հատուկ համազգեստի և այլ իրերի հուսալի պաշար ունենանք, ու ԵԱՏՄ տարածքից այդ ապրանքը չափազանց շատ արտահանելու վտանգ չլինի», - ասել է նա։

Կորոնավիրուսի պայմաններում կայուն տնտեսական զարգացում ապահովելուն ուղղված՝ ՌԴ ծրագրում նշված էր, որ ԵԱՏՀ-ն մինչև ապրիլի 15-ը պետք է որոշում կայացվեր COVID-19-ի համավարակի պատճառով ԵԱՏՄ-ից ծայրահեղ կարևորություն ունեցող դեղորայքի ու մի շարք այլ բժշկական ապրանքների արտահանումն արգելելու մասին։ 

Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել

Սլեպնևը նշել է նաև, որ ներմուծվող մի շարք բժշկական ապրանքների տուրքերի զրոյացման մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

«Կուզեի տեղեկացնել, որ հրապարակվել և ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը Եվրասիական միության տարածք վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցների, բժշկական միջոցների՝ առանց տուրքի ներմուծման վերաբերյալ որոշումը», - ասել է նա։

Այս որոշումն առաջարկում է զրոյացնել մի շարք համապատասխան ապրանքների մաքսային տուրքերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հասանելի կդառնան բուժաշխատողների, առողջապահական մարմինների համար։

ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Ռուսաստանի տարածքով. ԱԳՆ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (483)

Ըստ թեմայի

Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ
Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին
թեգերը:
դիմակ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ