00:34 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
260 0 0

Սմիրնովը 37 տարեկան էր, նա կյանքից հեռացել է մարտի 25-ին ծանր հիվանդությունից հետո։ Արտիստը 17 տարի աշխատել է թատրոնում, ավելի քան 30 դեր է խաղացել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Մոսկվայում մահացել է կրկնօրինակման դերասան Սերգեյ Սմիրնովը։

Թատրոնում, որտեղ նա աշխատել է, նշել են, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա մարտի 27-ին  ժամը 11.00 Դմիտրի Սոլունսկու տաճարում։

Սմիրնովը 37 տարեկան էր, նա կյանքից հեռացել է մարտի 25-ին ծանր հիվանդությունից հետո։ Արտիստը 17 տարի աշխատել է թատրոնում, ավելի քան 30 դեր է կատարել։

Սմիրնովը ռուս հանդիսատեսին հայտնի է առաջին հերթին որպես կրկնօրինակման դերասան։ Նրա ձայնով են խոսել Ռիչարդ Գիրը, Անտոնիո Բանդերասը, Բրենդան Ֆրայզերը, Լյուկ Էվանսը։

թեգերը:
Մահ, դերասան, Մոսկվա

Գլխավոր թեմաներ