12:42 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)
220 0 0

Երեկույթի ժամանակ Գազմանովը Նիկոլաևին գրկել է, քանի որ այդ պահին պատկերացում չուներ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը «Ռոսիա 1»-ի եթերում պատմել է, որ հակասական զգացումներ ունի այն երեկույթից հետո, որի հյուրերի թվում իրենից բացի Լև Լեշչենկոն և Իգոր Նիկոլաևն էին։ Գազմանովը խոստովանել է, որ մինչ այժմ չէր պատկերացնում, թե ինչքան վտանգավոր է կորոնավիրուսը։

Հաղորդավար Եվգենի Պոպովը նշել է, որ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան պատվին կազմակերպված երեկույթը մարտի 14-ին էր։ Եթերում ցուցադրվել են երեկույթից կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են բոլոր ներկաները գրկում իրար և համբուրում։

«Հիմա սարսափով եմ դիտում այս կադրերը, թե ինչքան արագ է փոխվում աշխարհը։ Վերջերս մենք դիտում էին սա ու մտածում, որ ընդամենը գրկախառնվեցինք ու անցանք առաջ։ Իսկ հիմա ես նայում եմ ու մտածում, որ այսպես չէր կարելի անել»,- հայտարարել է Գազմանովը։

Լև Լեշչենկոյի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նա վարակված է կորոնավիրուսով. մանրամասներ

Նա նաև ավելացրել է, որ իր ինքնազգացողությունը լավ է։ Հիմա ընտանիքի հետ ինքնամեկուսացման մեջ է։ Երեկույթի ժամանակ Գազմանովը մասնավորապես Նիկոլաևին է գրկել, քանի որ այդ պահին պատկերացում չուներ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին։

«Երկու շաբաթ անց բոլորին ասում եմ՝ մարդի՛կ, պետք չէ այդքան անհոգ լինել։ Դա շատ մոտ է»,- ընդգծել է արտիստը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կորոնավիրուս է հաստատվել հանրաճանաչ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքաբորբով. հետազոտությունները ցույց էին տվել, որ հարուցիչը COVID 19-ն է։ Հետո ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել նաև հայտնի երգիչ Իգոր Նիկոլաևը։

Հավելենք, որ վերջին տեղեկություններով՝ Լև Լեշչենկոյի առողջական վիճակը լավացել է, նա վերակենդանացման բաժնից սովորական հիվանդասենյակ է տեղափոխվել։

Լև Լեշչենկոն վարակվել է կորոնավիրուսով. Super

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (721)

Ըստ թեմայի

Իգոր Նիկոլաևը վարակվել է կորոնավիրուսով. հայտնի աստղերից ո՞ւմ հետ է նա շփվել
«Իգորին մի՛ զանգեք». Նիկոլաևը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, կինը նյարդային է
«Ջնջի՛ր գրածդ». Instagram–ում Նիկոլաևի կնոջը քարկոծել են գրառման համար
թեգերը:
Օլեգ Գազմանով, Իգոր Նիկոլաև, Լև Լեշչենկո

Գլխավոր թեմաներ