21:58 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
447 0 0

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, երջանիկ է, որ հենց այսպես է դասավորվել իր կենսագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Կիևցի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան «Дни.ру»–ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ իրենց համատեղ կյանքից։ Ցիմբալյուկն ասել է, որ Ջիգարխանյանն իր առաջին տղամարդն է եղել։

2017 թվականին Ջիգարխանյանն ու Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ամուսնալուծվեցին և ծանր դատական գործընթաց սկսեցին։ Այն ժամանակ հայտնի արտիստի առողջությունը կտրուկ վատացավ։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել հերթական սրացման պատճառով։ Բժիշկներին հաջողվեց դուրս բերել նրան այդ վիճակից։        

«Այսօր ես, ինչպես շատերը, ինքնամեկուսացած եմ տանը։ Ազատ ժամանակ շատ կա` կարդում եմ, նվագում։ Բայց կարևորը` վերջապես սկսեցի հուշերս գրի առնել, որն անընդհատ հետաձգում էի, բայց չէ՞ որ ես պատմելու շատ բան ունեմ»։

Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին

Ռոմանովսկայան մեկուսացման այս օրերին որոշել է տալ բոլոր հարցերի պատասխանները և իր գրքում պատմել Արմեն Բորիսովիչի հետ ունեցած իր հարաբերությունների և համատեղ կյանքի մասին։

Նա խոստովանել է, որ թեև Ջիգարխանյանն իրեն գող ու խաբեբա է անվանել, հանրության առաջ ստորացրել, սակայն նա չարացած չէ և հիշում է միայն այն դրականը, ինչ եղել է իրենց միջև։

«Գրքում ես կպատմեմ, թե ինչպես էր ծնվում մեր սիրավեպը, կգրեմ մեր հարաբերությունների ամենանվիրական, ինտիմ մանրամասների մասին, չէ՞ որ Արմեն Բորիսովիչն իմ առաջին տղամարդն է եղել», – նշել է Ռոմանովսկայան։

Հուշերում, օրինակ, կներկայացվի Ջիգարխանյանի սիրած ուտեստի` լոլիկով ձվածեղի բաղադրատոմսը։ Արտիստի սիրած ուտեստները նրա համար պատրաստում էին Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան և աղջկա մայրը։

Դաշնակահարուհին երիտասարդ համահեղինակ ունի, որը, ըստ Վիտալինայի, Արմեն Բորիսովիչին վերաբերվում է այնպես, ինչպես ինքը` մեծ սիրով, համակրանքով և հարգանքով։

«Հպարտ եմ, որ նա եղել է իմ կյանքում, որ հենց նման մարդու եմ սիրել։ Երջանիկ եմ, որ հենց այսպես է դասավորվել կենսագրությունս», – ասել է Ցիմբալյուկը։

«Նա առաջին անգամ ասաց, որ սիրում է ինձ». նախկին կինը տեղափոխվել է Արմեն Ջիգարխանյանի մոտ

Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնությունը 2 տարի տևեց, այդ ընթացքում դերասանը կնոջը դարձրեց իր թատրոնի ղեկավարը, սակայն վեճից հետո մեղադրեց Վիտալինային խարդախության և իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ։  

Այսօր արտիստի մասին հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նա ապրել է 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան վերադարձել է նախկին ամուսնու մոտ 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը կայցելի Արմեն Ջիգարխանյանին
«Ամեն րոպե ուզում եմ գալ Հայաստան». Ջիգարխանյանը` Փաշինյանին. տեսանյութ
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
թեգերը:
տղամարդ, ամուսնալուծություն, ամուսին, Կին, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ