22:58 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
483 0 0

Ռուս արտիստուհու շնորհիվ դուդուկահար Կարեն Հարությունյանը ոչ միայն ելույթ է ունենում «Ռուսսկայա պեսնյա» թատրոնում, այլև նվագում է «11-ից հետո» խմբում։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ Ռուսական «11-ից հետո» (После 11) ֆոլկ-ռոք խմբի դուդուկահար Կարեն Հարությունյանը «Միր» հեռուստաալիքին պատմել է հայտնի ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինայի հետ իր համագործակցության մասին։

Հեռուստահաղորդավար Ալեքսեյ Կորտնևը զրույցի ընթացքում ասաց, թե Հարությունյանն իր դուդուկով ռուսական ֆոլկին չի սազում, քանի որ այն հայկական ժողովրդական երաժշտական գործիք է։ Դուդուկահարը խոստովանեց, որ ինքն էլ է երբեմն մտածում այդ մասին։

«Մի անգամ ես Նադեժդա Գեորգիևնային հարցրի․ «Այ, մենք արդեն 16 տարի է՝ աշխատում ենք թատրոնում, ինչո՞ւ եմ ես դեռ այստեղ, եթե իմ անունը Հարությունյան Կարեն է ու ձեզ հետ որևէ կապ չունեմ»։

Նա ինձ այսպես պատասխանեց․

«Գիտե՞ս ինչ, Կարեն, ամեն ռուսի կյանքում պիտի մի հայ լինի»։

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Հարությունյանը նաև զվարճալի դեպք պատմեց խմբի կյանքից։ Համերգային շրջագայություններից մեկի ժամանակ, լողավազանի մոտ հանգստանալիս, նա հանկարծ նկատում է դերասան Անդրեյ Մերզլիկինին։ Չափազանց ոգևորվելով՝ նետվում ու գրկում է դերասանին և միասին ցատկում են լողավազանի մեջ։

Սակայն խմբի մեկ այլ անդամ՝ վոկալիստ Յուրի Պոստարենկոն, այս պատմության բոլորովին այլ տարբերակն է ներկայացնում։

Ասում է՝ Անդրեյն այդ մասին տարիներ անց այսպես էր պատմում․

«Նոր եմ եկել, գնում եմ լողավազան, մարդիկ լողում են, մեկ էլ հանկարծ տեսնեմ՝ ամբողջ արագությամբ իմ կողմն է սլանում երջանիկ դեմքով թաց հայ։ Հասկանում եմ, որ արդեն չեմ փախչի, և պետք է գոնե իրերս փրկեմ»։

Հարությունյանն ավելացնում է, որ լողավազանին անմիջապես մարդիկ են մոտեցել, ինչ-որ մեկը ձեռքը մեկնել է դերասանին և Կարենի մասին ասել. «Նա մեր մարդն է, ամեն ինչ լավ է»։ 

«11-ից հետո»-ն խումբ է, որը ելույթ է ունենում Բաբկինայի ղեկավարած «Ռուսսկայա պեսնյա» ("Русская песня") թատրոնում։ Այս պահին խմբի կազմում վեց երաժիշտ կա․ Յուրի Պոստարնակովը (վոկալիստ և կիթառահար), Անդրեյ Զվերևը (ստեղնաշարային գործիքներ), Ալեքսանդր Զուբարևը (էլեկտրոկիթառ), Բոգդան Բոբրովը (հարվածային գործիքներ)՝ և Կարեն Հարությունյանը (դուդուկ)։ 

Խումբը ելույթ է ունենում 1999թ․-ից սկսած, Հարությունյանը նրանց միացել է 2000թ․-ին։ Այժմ նա ոչ միայն դուդուկ, այլ նաև երբեմն կլարնետային պարտիաներ է նվագում, որոշ դեպքերում հանդես է գալիս նաև որպես բեք վոկալիստ։

Ռուսական երգի թագուհու անմոռանալի արկածները Հայաստանում. լուսանկարներ

Ըստ թեմայի

Սթրեսը հաղթահարելու դեղամիջոց կամ ինչպես Մոսկվայում նշեցին դուդուկի հոբելյանը
Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին. լուսանկար
Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ
Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան
թեգերը:
հայ, դուդուկահար, դուդուկ, երաժշտական գործիքներ, երաժշտություն, երգ, Ռուսաստան, Կարեն Հարությունյան (դուդուկահար), Նադեժդա Բաբկինա

Գլխավոր թեմաներ