00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան Երևան վերադառնալ․ դեսպան

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения
Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը մանրամասներ է հաղորդել։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն դիմած քաղաքացիներից միայն 220-ը կկարողանան վերադառնալ Հայաստան. փոխանցող ինքնաթիռն ընդամենն այդքան տեղ ունի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը՝ խոսելով ապրիլի 6-ին կազմակերպվելիք չարտերային թռիչքի մասին։ 

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումը։ Շատ մարդիկ ժամանակավորապես էին գտնվում Ռուսաստանում, մյուսներն արդեն տոմսեր էին գնելու վերադառնալու։ Մարդիկ մտածում էին, որ շուտով նորից թռիչքները կվերականգնվեն, բայց վերջերս հայտարարություն եղավ, որ վիճակը կձգվի մինչև ապրիլի 30-ը։ Մեզ մոտ 800 քաղաքացիներ դիմեցին՝ Հայաստան գնալու խնդրանքով»,-պատմեց Տողանյանը։

Թե ինչպես կլուծվի դեսպանատուն դիմած մնացած ՀՀ քաղաքացիների հարցը, դեռևս պարզ չէ:

Դեսպանը հավելեց, որ վերադարձին ինքնաթիռը կկարողանա իր հետ ուղեբեռ վերցնել Երևանից Մոսկվա, բայց ոչ ուղևոր։

Самолет авиакомпании Red Wings в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին, կազմակերպվելու է Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Դեսպանությունը հիշեցնում է, որ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումը։
Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է հայտարարված։

Սահմանափակված է երկրի ելքն ու մուտքը, արգելված են հանրային միջոցառումները։

Փակ են նաև կրթական և մշակութային հաստատությունները։ Ամբողջ երկրում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակված է։

Տնից դուրս գալ կարելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր և լրացված ձևաթուղթ։

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մի մասի գիշերակացի խնդիրը լուծվել է

Լրահոս
0