19:45 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Վորոնովսկոյեի հիվանդանոցում բռնկած հրդեհի պատճառները պարզվում են։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Վորոնովսկոյե բնակավայրում (Նոր Մոսկվա) ինֆեկցիոն հիվանդանոցի շինարարական աշխատանքների ժամանակ հրդեհը բռնկվել է։ Տեղեկությունը հայտնում է Mash Telegram ալիքը։

Տվյալների համաձայն` շինհրապարակում մի քանի տաղավար է այրվել։ Հրդեհի հետևանքով մահացել է բանվորներից մեկը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։

Հիվանդանոցի շինարարությունը սկսվել է մարտի 12-ին. այն կառուցվում է COVID-19–ով վարակվածների բուժման նպատակով։ 43 հա ընդհանուր մակերես ունեցող տարածքում նախատեսվում է կառուցել մի քանի բաժանմունք` ռեանիմացիոն, բուժական և ծառայողական։ Կկառուցվի նաև հանրակացարան բուժաշխատողների համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։

Ըստ թեմայի

Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքներից մեկի քարերը պոկվել են, ընկել ցած
Խոշոր հրդեհ Մրգաշենում. կրակը վտանգավոր չափերի է հասել
Հրդեհ Վոլգոգրադի հայկական եկեղեցու տարածքում. մոխիրների մեջ տղամարդու դիակ են հայտնաբերել
Խոշոր հրդեհ Բաքվի առևտրի ամենախոշոր կենտրոնում. տեսանյութ
թեգերը:
կորոնավիրուս, փրկարար, հիվանդանոց, հրդեհ, Մոսկվա

Գլխավոր թեմաներ