16:35 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
408 0 0

Վերջին օրերին Միշիկ Ղազարյանին միացրել էին թոքերի շնչառական սարք, բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Մոսկվայում այսօր մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից։

ՌԳԱ Պ.Ն. Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լեբեդևան հայտնել է, որ վերջին անգամ պրոֆեսորն աշխատանքի է գնացել մարտի 16–ին։

Դրանից օրեր անց նրա ջերմությունը բարձջրացել է և նա սկսել է իրեն վատ զգալ։ Այդ ընթացքում նա աշխատակիցներից որևէ մեկի հետ չի շփվել։ Վերջին օրերին նրան միացրել էին թոքերի շնչառական սարք, և բժիշկները պայքարում էին նրա կյանքը փրկելու համար։

Ղազարյանին հոսպիտալացրել էին մարտի վերջին կնոջ` համաճարակաբան Արփիկ Ասատրյանի հետ։ Նրա մոտ նույնպես կորոնավիրուս էր ախտորոշվել։ Կինը մահացել էր մարտի 27–ին։

Նշենք, որ Ղազարյանը 72 տարեկան էր։ Նա Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։
Միշիկ Ղազարյանը հեղինակ է մի շարք միջազգային արտոնագրերի, հինգ մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների: Մ. Ղազարյանը Ա.Մ.Պրոխորովի անվան ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է (2005թ.), անդամակցում էր Եվրասիական ֆիզիկոսների միության համակարգող խորհրդին: Հայ ֆիզիկոսների միության անդամ է:

Աշխարհում COVID-19–ով վարակվածների ընդհանուր թիվն անցավ 1.3 մլն–ից

Միշիկ Ղազարյանը այս տարիների ընթացքում որպես հրավիրյալ մասնագետ դասախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հայաստանի, Ավստրալիայի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների ֆիզիկոսների, ուսանողների համար:

2008 թվականին նա ընտրվել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ըստ թեմայի

Աստրախանում հայն անվճար տեղափոխում է բժիշկներին. նրա մարտահրավերին 30 կամավոր է միացել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853–ի. 20 նոր դեպք է արձանագրվել
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, հայ, Մոսկվա

Գլխավոր թեմաներ