03:25 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցի իր բաժանորներին ընտանեկան մի տեսանյութ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի –Sputnik. Հայտնի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram–ի իր էջում որդու հետ տնային մարզումների կադրեր է հրապարակել։

«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ

 «Կարանտինի ժամանակ մարզումներս այս տեսքն ունեն», – գրել է նա, որը ինչպես և բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ստիպված ինքնամեկուսացել է։

Տեսանյութում երևում է, ինչպես է Կարենը որդուն գրկած տարբեր վարժություններ կատարում։

Խաչանովի երկրպագուներն արդեն արձագանքել են սիրելի մարզիկի տեսանյութին։

«Այ քեզ մարզում։ Հիանալի է։ Բա փոքրիկն ինչ ուրախ է», «Դա երջանկություն է, Կարեն։ Ինչ լավ է», «Շնորհակալություն, որ տեղադրեցիր, փոքրիկը հրաշք է», – այսպիսի մեկնաբանություններ են գրել երկրպագուները։

«Մնա տանը» մարտահրավերը գրավել է սպորտի աշխարհը. հայերից ովքե՞ր են խաղում զուգարանի թղթով

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Խաչանովը որդի է ունեցել։  Նա 23 տարեկան թենիսիստի և նրա կնոջ` Վերոնիկա Շկլյաևայի առաջին երեխան է։ Նրանք ամուսնացած են 2016 թվականից։  Ավելի վաղ իր հարցազրույցներում Խաչանովը չէր բացառել, որ որդուն Դավիթ անունը կտան։

Ըստ թեմայի

Խաչանովի կամային հաղթանակը. մարզասերները հոտնկայս ծափահարել են հայ մարզիկին
Ես երջանիկ մարդ եմ, և թենիսն այստեղ կապ չունի. Խաչանովը` 19 տարեկանում ամուսնանալու մասին
«Սերն օդի մեջ է». Խաչանովի սիրո խոստովանությունն ու հետևորդների արձագանքները. լուսանկար
թեգերը:
մարզիկ, Արտակարգ դրություն, երեխա, Կարեն Խաչանով, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ