17:22 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Ռուսական կողմը համոզված է՝ համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, տիեզերքում զենքի տեղակայումը և նմանատիպ այլ ծրագրերը ապակայունացնում են ռազմավարական ոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԱՄՆ–ի հետ գերձայնային զենքի ռուսական նոր համակարգերի վերաբերյալ երկխոսություն չի կարող լինել առանց ամերիկյան նմանատիպ նախագծերի համալիր քննարկման։

Քննարկումներ են անհրաժեշտ նաև համաշխարհային հակահրթիռային պաշտպանություն ստեղծելու, տիեզերքում զենքի տեղակայման և այլ ծրագրերի վերաբերյալ, որոնք ապակայունացնում են ռազմավարական ոլորտն ու մտահոգում են Մոսկվային։

Ռյաբկովը հիշեցրել է, որ 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ պայմանագրի շրջանակում ռուսական կողմը  ցուցադրեց «Ավանգարդ»  պլանավորման բլոկով հրթիռը։ 

Նա հավելել է, որ եթե Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման գործող պայմանագիրը  ուժի մեջ մտնի  «նախնական տասնամյա ժամկետը լրանալուց մի քանի տարի հետո, ապա, հավանաբար, արդարացված կլինի ասել, որ այս համակարգը կներդրվի այդ պայմանագրի շրջանակում։

ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

«Ինչ վերաբերում է մեր մի շարք նոր համակարգերին, որոնք ամերիկացիները վերջին շրջանում «էկզոտիկ» են անվանում, ապա մենք չենք խուսափում դրանց մասին ևս խոսել։ Բայց ես ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ մենք այս համակարգը չենք քննարկելու վակուումում, դրանք սոսկ քննարկման առարկա չեն ՝ անկախ որևէ այլ հանգամանքից », - շեշտել է փոխնախարարը:

Նա ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել առարկայական երկխոսության անհրաժեշտ և կոշտ պայմանը։

Դիվանագետը շեշտել է, որ այդ զրույցի շրջանակում ՌԴ-ն առաջնորդվելու է բացառապես ազգային անվտանգության պահպանման պայմանով։

«Դա ընդհանրապես սպառազինության վերահսկման ոլորտի աշխատանքի նկատմամբ մեր մոտեցման ալֆան և օմեգան է», – փաստել է դիվանագետը։

Փաստաթուղթը միակ գործող պայմանագիրն է Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև սպառազինության սահմանափակման վերաբերյալ։ Պայմանագիրը նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցն այնպես կրճատի, որ 7 տարի անց և հետագայում սպառազինությունների գումարային քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի վրա բալիստիկ հրթիռների և ծանր ռմբակոծիչների, ինչպես նաև 1550 մարտագլխիկների և 800 բացազատված և չբացազատված արձակման կայանքների թիվը։

Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը

Ըստ թեմայի

«Իրականում». ԱՄՆ-ն, Թուրքիային թողած, Իրանի դեմ է պայքարում, որ միջուկային զենք չստեղծի
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Իրաքյան Քրդստանը հույսը դնում է ռուսական զենքի վրա. Բարզանի
Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան
թեգերը:
Զենք, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ