ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մոսկվայի Կուտուզովսկի պրոսպեկտում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել են երկու երիտասարդների դիեր: Այս մասին հայտնում է REN TV-ին։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ մահացածներից մեկը կարդիովիրաբույժ Միխայիլ Ալշիբայի որդի Գրիգորին է։ Նրա կողքին հայտնաբերել են 29-ամյա Նատալյա Սերովայի դին։
Բնակարանը վարձակալած էր։ Կատարվածի մասին ահազանգել է բնակարանի տերը, երբ մի քանի անգամ զանգահարել է, սակայն վարձակալն իր զանգերին չի պատասխանել։ Սեփականատերն այցելել է բնակարան, որտեղ հայտնաբերել է դիերը։
Նախնական տվյալներով՝ նրանց երկուսի մահը վրա է հասել թմրանյութի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով։
Ավելի ուշ հեռուստաալիքը հաղորդել էր, որ կարդիովիրաբույժի 25-ամյա որդին փորձում էր պայքարել թմրամոլության դեմ: Վերջերս նա բուժման կուրս էր անցել մայրաքաղաքի կլինիկաներից մեկում:
էջմիածնեցի 29-ամյա կինը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով
Միխայիլ Ալշիբայան կարդիովիրաբույժ է, պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ղեկավարում է Բակուլևի հետազոտական կենտրոնի սրտանոթային վիրաբուժության ամբիոնը: