12:12 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
158 0 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է դատական այն գործընթացների հետ կապված հարցը, որոնց մասնակից են դարձել Հայաստանում գործող ձեռնարկությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Մոսկվան ու Երևանը կկարողանան կարգավորել համատեղ ձեռնարկությունների հետ կապված բոլոր հարցերը։

Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ նա այսօր հայտարարել է, որ համագործակցությունը պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում, և ռուսական կողմը հուսով է, որ համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ դատական գործընթացները կկարգավորվեն «առանց այնտեղ դաշնակիցներին անհարիր ինչ-որ բաներ մտցնելու փորձերի»:

«Ես այդ մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ կան ռուսական ընկերություններ, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։ Հուսով եմ՝ այս բոլոր հարցերը մենք կկարգավորենք»,-եզրափակել է նա։

2019 թ-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական գույքն օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հայաստանի համար գազի գինը կիջնի՞. պատասխանում է Լավրովը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է, իրականացնում է հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008թ.փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

Լավրովն ասել է՝ ինչի են ուզում հասնել ՄԽ համանախագահներն Արցախի հարցում

Ըստ թեմայի

Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից Երևան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի. Ավինյան
Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան
«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիներն առաջիկա օրերին կվերադառնան հայրենիք․ փոխնախարար

Գլխավոր թեմաներ