15:33 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
171 0 0

Տեղեկությունը հաստատել է Օշարինի դուստրը։ Ներկա պահին դեպքի առթիվ Մոսկվայում և Ղրիմում քննություն է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik. Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Օշարինին մահացած են գտել Ղրիմի իր բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էին, որ իրավապահ մարմինները շարունակում են փնտրել Լեոնիդ Օշարինին, որն անհետացել էր մարտի վերջին Ղրիմում։

Մահվան մասին տեղեկությունը Facebook–ի իր էջում հաստատել է նաև Օշարինի դուստրը` Անաստասիան։

«Սիրելի ընկերներ և գործընկերներ։ Տեղեկությունը ճիշտ է։ Քննություն է ընթանում Ղրիմում և Մոսկվայում», – գրել է Օշարինան։

Տարբեր աղբյուրների տվյալներով` Օշարինի մարմնին բռնության հետքեր չկան։ Հայտնում են նաև, որ Օշարինը կտրել է երակները ու այդպես մի քանի օր մնացել է ներսից փակ բնակարանում։

«Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկանց կթեստավորեն

Նշենք, որ մինչև 2018 թվականին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ նշանակվելը Օշարինը զբաղեցնում էր Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնի տնօրենի պաշտոնները, ինչպես նաև եղել է ՄԽԱՏ–ի դպրոց-ստուդիայի պրոդյուսերական կուրսի ղեկավարը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
թեգերը:
ինքնասպանություն, Սպանություն, Մոսկվա

Գլխավոր թեմաներ