00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական բեմի փոփ արքա». Գալկինին հիացրեց Միշա Գրիգորյանի ելույթը

© Sputnik / Asatur YesayantsМикаел Григорян
Микаел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքրիկ, հմայիչ Միշան ու սրտակեր Գալկինը չշրջանցեին նաև աղջիկների թեման։ Միշան խոստովանեց, որ դասարանի աղջիկներն իրենով հետաքրքրվում են։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի-Sputnik. Ռուսական առաջին ալիքի եթերում այսօր երեկոյան փայլում էին տաղանդավոր հայ փոքրիկները։ «Лучше всех» («Լավագույնը») հեռուստահաղորդման հյուրն այս անգամ արցախցի Միշա Գրիգորյանն էր, որը ոչ միայն եկել էր իր կատարումներով ռուս հանդիսատեսին ու հեռուստադիտողներին գերելու, այլև Գալկինի հետաքրքիր, խորիմաստ հարցերին պատասխանելու։ Նրան «մենակ չէր թողել» հայ մեկ այլ տաղանդավոր փոքրիկ՝ քանոնահարուհի Մերի Մուսինյանը։ Բայց մինչ Մերիի՝ տաղավար գալը, Գալկինն ու Միշան «լրջորեն» զրուցում էին տարբեր հարցերից։

«Ну-ка, все вместе!» | Детский выпуск. Сезон 2 | Анаит и Борис Адамян, «All the right moves» - Sputnik Արմենիա
Աշոտ Ղազարյանի թոռները հիացրել են «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժյուրիին

«Բոլո՞ր հայերն են երգում». ի պատասխան Գալկինի այս հարցին՝ Միշան ծիծաղելով ասաց, թե ոչ բոլորը։ Գալկինն էլ ավելացրեց՝ «Ուրեմն ես ոչ բոլոր հայերին եմ ճանաչում»։

Հանդիսատեսի շարքում նաև Միշայի մայրիկն էր՝ Լուսինեն, որը պատմեց Միշայի և իրենց երաժշտական ընտանիքի մասին։ Պարզվում է՝ Միշան երգում է 4 տարեկանից՝ շարունակելով մասնագիտությամբ երաժիշտ մայրիկի և հայրիկի ճանապարհը։

«Ինչ երաժշտական ընտանիք՝ Grigoryan family»,- մայրիկի պատմությանն արձագանքեց Գալկինը։

Հարցազրույցի ընթացքում հայտնի հաղորդավարը փոքրիկ Միշային հետաքրքիր, զավեշտալի, մի քիչ էլ մոլորեցնող հարցեր էր ուղղում։ «Ծանրակշիռ քննարկում էր» այն հարցի վերաբերյալ, թե երբ է Միշան պատրաստվում իր ելույթների դիմաց գումար պահանջել։ «Ես չեմ ցանկանում փող վերցնել»,–պատասխանեց փոքրիկ երգիչը։

© Photo : Facebook / Misha GrigoryanՄիշա Գրիգորյանը Մաքսիմ Գալկինի հետ
«Մանկական բեմի փոփ արքա». Գալկինին հիացրեց Միշա Գրիգորյանի ելույթը - Sputnik Արմենիա
Միշա Գրիգորյանը Մաքսիմ Գալկինի հետ

«Միշա, դու սու՞րբ ես»,–զարմացած հարցրեց Գալկինը։ «Ես, իհարկե, հասկանում եմ, հայերի մոտ բարեգործությունը բարձր մակարդակի վրա է, բայց ընտանիքը պահել է պետք։ Շա՞տ հարազատներ ունես»։

«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին

Դրական պատասխան ստանալով իր հարցին` հաղորդավարը նշեց, որ հայերի մոտ ընդունված է, չէ՞, երբ մեկը հաջողության է հասնում, պետք է օգնել մյուսներին՝ եղբայրներ, քույրեր, հեռավոր զարմիկներ, զարմուհիներ։ ««Ես քեզ չգիտեմ, բայց մենք նույն գյուղից ենք». այս ամենը հայի արյան մեջ է, այնպես որ պետք է գումար վաստակել, որպեսզի հարազատներին կարողանաս պահել»,–հավելեց Գալկինը։

Գալկինի այս համոզիչ խոսքից հետո Միշան համաձայնեց, որ արժե ելույթների դիմաց գումար ստանալ։

Максим Галкин - Sputnik Արմենիա
Պատանի հայուհիները գերել են Մաքսիմ Գալկինին և «Лучше всех» շոուի հանդիսատեսին. տեսանյութ

Փոքրիկ, հմայիչ Միշան ու սրտակեր Գալկինը չշրջանցեին նաև աղջիկների թեման։ Միշան խոստովանեց, որ դասարանի աղջիկներն իրենով հետաքրքրվում են։ Քանի որ նա հստակ նշեց դասընկերուհիների թիվը՝ 26, Գալկինը եզրակացրեց՝ «թիվը լավ գիտես, նշանակում է՝ նրանք բոլորը քոնն են»։

Տաղանդավոր, «փոքրիկ արցախցին» նաև ելույթ ունեցավ՝ հրաշալի կատարելով մի քանի երգեր, այդ թվում՝Ջեյմս Բրաունի «This is a man’s world», Ֆարել Ուիլյամսի «Happy»,  լեգենդար «Քուին» խմբի «We are the champions» երգերը։

«Մանկական բեմի փոփ-արքա. ֆենոմենալ է»,- այսպես արձագանքեց Միշայի կատարումներով հիացած Մաքսիմ Գալկինը։

Գալկինն անցել է Պետրոսյանին. «կորպորատիվ» ելույթի համար նա 50 հազար եվրո է պահանջում

Միշային սատարելու համար Հայաստանից «Лучше всех» («Լավագույնը») հաղորդման տաղավար էր ժամանել  փոքրիկ քանոնահարուհի Մերի Մուսինյանը, որն արդեն հասցրել է հաղորդման հյուրը լինել։ Գալկինն առաջարկեց փոքրիկներին հանդես գալ իմպրովիզ կատարմամբ։ Մերիի առաջարկով՝ նրանք կատարեցին  Բոբ Մառլիի «Don’t worry, be happy» երգը։ Փոքրիկները պայթեցրին դահլիճը՝ Մերին կախարդական քանոնով, իսկ Միշան՝ իր հրաշալի երգով։

Микаел Григорян - Sputnik Արմենիա
«Արյունը ջուր չի դառնա». փոքրիկ Միշայի և Կիրկորովի տեսանյութը բուռն արձագանքի է արժանացել

«Անհավատալի է, ինչ եք դուք մեզ հետ անում»,- հայ փոքրիկների կատարմամբ ցնցված՝ դահլիճով մեկ բղավեց Գալկինը, որից հետո Մերիին առաջարկեց՝ որպես հաղորդման հնաբնակ- վետերան, Միշային մեդալ շնորհել։

Վերջում Գալկինն անձամբ բեմից կուլիսներ ճանապարհեց փոքրիկներին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանը՝ Արցախի Հանրապետությունից, կմասնակցի Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» («Լավագույնը») հեռուստահաղորդմանը, որը վարում է Մաքսիմ Գալկինը։  Միշան, որին հանդիսատեսը «փոքրիկ արցախցի» է անվանում, այդ ուրախ լուրը հայտնել էր Facebook-ի իր էջում։

Նշենք, որ շոուի նկարահանումները տեղի են ունեցել դեռևս 2018թ․-ին։ Դրանից հետո՝  2019-ին, Միշան հասցրել է մասնակցել ռուսական «The voice․ երեխաներ» նախագծին և ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային երգի մրցույթում։ Եվրոպական մրցույթում նա 9-րդ տեղն է զբաղեցրել։

Լրահոս
0