18:04 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (34)
296 0 0

«Դեռ երեկո չէ» ("Еще не вечер") հեռուստաշոուի ընթացքում Ելենա Ստեպանենկոն պատասխանել է երգչուհի Օլգա Բուզովային անչափ հետաքրքրող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի- Sputnik. Ռուս հայտնի դերասանուհի Ելենա Ստեպանենկոն «Ռոսիա» հեռուստաալիքի «Դեռ երեկո չէ» ("Еще не вечер") շոուի ընթացքում անկեղծացել է հյուրի՝ հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Այն հարցին, թե արդյոք հնարավոր է նախկին ամուսնու՝  երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորումը, Ստեպանենկոն չափազանց էմոցիոնալ պատասխան է տվել։

«Աստված մի արասցե»,- ասել է նա ու հավելել, որ արդեն պատրաստ է նոր հարաբերությունների։

«Իմ կյանքում դեռ ոչ ոք չկա, բայց գարունն էլ նոր է սկսվում»,- ժպիտով պատասխանել է դերասանուհին։

Իր հերթին էլ Բուզովան պատմել է նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին։ Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ հիմա երջանիկ է նոր ընտրյալի՝ 27-ամյա երգիչ և բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ։ Օլգան ու Դավիթն արդեն կես տարի է՝ միասին  են։

«Հիմա մեզ մոտ իսկական ընտանեկան կյանք է, մտերմանալու փուլն է»,- պատմել է Բուզովան։

Ի դեպ, Բուզովայի շնորհիվ Ստեպանենկոն սոցցանցերում է գրանցվել։ Ընդամենը մեկ օրում նա հազարավոր հետևորդներ է ձեռքբերել։

«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի առաջին ամուսնությունից, որի անունը Վիկտորյա է։ Նա այժմ ապրում է Մոսկվայում, Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ստեպանենկոյի հետ ամուսնալուծությունից հետո Վիկտորյան դադարել է շփվել հոր հետ։

թեմա:
Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը (34)

Ըստ թեմայի

«Արդեն ժամանակն է՝ երկինք գնա»․ Դուբովիցկայան` Եվգենի Պետրոսյանի ամուսնության մասին
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել ճիշտ լվացվելու ձևը
թեգերը:
ամուսնալուծություն, ամուսին, Կին, Եվգենի Պետրոսյան

Գլխավոր թեմաներ