00:21 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
513 0 0

Բոյկոն «Гадкий утенок» և բազում այլ երգերի հեղինակ էր։ Նրա երգերը երգում էին ինքը` Ռազինը, Նատալյա Գրոզովսկայան և «Ласковый май» խմբի այլ մենակատարները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մահացել է կոմպոզիտոր ու «Ласковый май» խմբի երգերի հեղինակ Վլադիմիր Բոյկոն։ Այս տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է պրոդյուսեր Ալեքսանդր Ռազինը։

«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

«Մեր երկրպագուներին սարսափելի լուր ունեմ հայտնելու։ Մայիսի երեքին տևական հիվանդությունից հետո կաթվածի հետևանքով կյանքից հեռացավ «Ласковый май» խմբի երաժիշտ, 1989 թվականից Սերգեյ Կուզնեցովի փոխարեն երաժշտական ղեկավար, մեր խմբի կոմպոզիտոր Վլադիմիր Բոյկոն, որը մոտ 25 երգ է մեզ համար գրել»,-հայտնել է Ռազինը։

View this post on Instagram

A post shared by Андрей Разин "Ласковый Май" (@razin_andrei_lm) on

Բոյկոն «Гадкий утенок» և բազում այլ երգերի հեղինակ էր։ Նրա երգերը երգում էին ինքը` Ռազինը, Նատալյա Գրոզովսկայան և «Ласковый май» խմբի այլ մենակատարներ։

«Վոլոդյայի երգերից շատերը հիթեր են դարձել։ «Ласковый май» խումբը սգում է ու սրտանց ցավակցում Վոլոդյայի մտերիմներին ու հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։ Սա մեծ կորուստ է»,-ավելացրել է պրոդյուսերը։

Բացի այդ՝ Բոյկոն ստեղծել է Белые розы, Стайер և Бархатный сезон խմբերը։

Կորոնավիրուսը չի խանգարել. Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր գործ է ներկայացրել

Ըստ թեմայի

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
Սկանդալ շոու–բիզնեսում. Եվրատեսիլ 2020-ը Նիդեռլանդներում չի կայանա
Շոու բիզնեսում շատ դժվար է իրական եկամուտները բացահայտելը. ՊԵԿ փոխնախագահ
թեգերը:
Մահ, Վլադիմիր Բոյկո

Գլխավոր թեմաներ