00:03 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
38530

Գևորգ ու Գոհար Վարդանյաններին ոչ միայն որպես պրոֆեսիոնալ հետախույզների են հիշում, նրանք նաև մեծ ներդրում են ունեցել Հայրենականի հաղթանակի գործում։ ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքով` այս ամենից զատ Գևորգն ու Գոհարը նաև հիանալի և լուսավոր մարդիկ էին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի –Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Մեծ հաղթանակի տոնակատարության 75-ամյակի կապակցությամբ հիշել է Վարդանյան անփոխարինելի զույգին` բարձրակարգ պրոֆեսիոնալ Գևորգ Անդրեյի Վարդանյանին և նրա խելացի, գեղեցիկ տիկնոջը` Գոհար Լևոնի Ավետիսյանին։

Петрос Петросян с книгой Бессмертная легенда
© Sputnik / Andranik Ghazaryan
Գևորգ ու Գոհար Վարդանյանների մասին պատմող գիրք

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը սիրով ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը և մասնակցություն ունեցել Մեծ հաղթանակում հետախույզ Վարդանյանների ունեցած ներդրման մասին պատմող Sputnik Արմենիայի ֆիլմում։

«Մարդասիրական նպատակներին ծառայելը պատիվ էին համարում և՛ մաքուր բրիտանացիները (այդ թվում «Քեմբրիջի հնգյակը»` խմբ.), և՛ ռուս մտավորականները, և՛ բելառուսական գյուղի տակավին պատանի երիտասարդը (Ալեքսեյ Բոտյան, լեգենդար մայոր Վիխր` խմբ.)։ Այդ մարդկանց մասին վավերագրական հատորներ են գրվել, կինոնկարներ են նկարահանվել, միլիոնավոր հոդվածներ լույս տեսել։ Բայց ամենակարևորը հերոս հետախույզներն անջնջելի հիշողություն են թողել ոչ միայն գործընկերների, այլև բազմազգ Խորհրդային Միության հսկայական տարածքի մի քանի սերունդների սրտերում», – ընդգծել է Նարիշկինը։

Նարիշկինը խոստովանում է, որ երկու ամիս առաջ նա վերանայում էր հետախույզների անձնական և օպերատիվ գործերը և (ինչպես ժամանակին Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպովը) չի կարողացել զսպել զարմանքը. «Եվ այս ամենն արել է հետախույզի մի զույգ»։

Նարիշկինն ընդգծում է` այսօր ինքը կցանկանար հիշել այդ հրաշալի զույգի մարդկային որակները։

Գևորգ Վարդանյանը համեստ մարդ էր, կարող էր իջնել Մոսկվայի Միր պողոտայում գտնվող իրենց տան դռնապանի մոտ և նրան`մեծ ընտանիքի հորը, երեխաների համար քաղցրավենիքով մի հսկայական տոպրակ փոխանցել` ասելով. «Միայն թե չասեք` ով է բերել, անհարմար է։ Ասացեք` Ձմեռ պապն է»։

Նրանք երիտասարդներին փոխանցում էին ոչ միայն պրոֆեսիոնալ հմտությունները, ներկայացնում հետախուզական արվեստի փորձը, այլև սովորեցնում լինել բարի, վեհանձն, հարգել այն երկրի ժողովրդին, որտեղ ապրում եմ, նրանց պատմությունը, ավանդույթները, մշակույթը։

Նարիշկինի խոսքով` իրեն բախտ է վիճակվել մասնակցելու «Ռոսիա» հեռուստաալիքի «Ծածկանունը Անիտա» (Գոհար Վարդանյանի մականունը) ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմում Անիտան պատմում էր գործի, մարտական ընկերների, այն երկրների մասին, որտեղ աշխատել են։

«Այնտեղ արտերկրում աշխատանքը կարևոր է, երկրին պետքական, սակայն երբ վերադառնում ես, սկսում ես գիտակցել` դու տանն ես։ Եվ սկսում ես լիաթոք շնչել ու չես կարողանում հագենալ։ Չկա ավելի հիասքանչ բան, քան սիրելի երկիրդ է», – հիշում էր Անիտան։

Ավիաշքերթ և ոչ միայն. Հայաստանում յուրովի նշեցին Հաղթանակի օրը. տեսանյութ

«Ֆիլմի վերջում Գոհար Լևոնովնան մեջբերում է Գևորգ Անդրեևիչի խոսքերը. «Եթե մենք ստիպված լինեինք կրկին ընտրելու մասնագիտություն, մենք առանց վարանելու կընտրեինք հետախուզությունը»։ Ոսկի խոսքեր», –ասում է Նարիշկինը։

Հիշեցնենք, որ Գևորգ Վարդանյանը դեռևս 1943 թվականին  օգնեց ձախողելու Ստալին–Ռուզվելտ–Չերչիլ եռյակի վրա Թեհրանում կազմակերպված հարձակումը։ Նա տիկնոջ` Գոհար Վարդանյանի հետ աշխատել է աշխարհի տասնյակ երկրներում։ Վարդանյան զույգը վաստակած հանգստի է անցել 80-ականների կեսերին, սակայն նրանց աշխատանքի զգալի մասը մինչ օրս գաղտնի է մնում։

Ըստ թեմայի

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ
Տոնական երթ. ռուս զինվորականները շնորհավորել են հայ վետերաններին
«Ռազմավիացիայի վերջին ձեռքբերումները լուրջ առաջընթացի հիմքեր են ստեղծել». Վերանյան
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, հետախույզ, Գևորգ Վարդանյան, Գոհար Վարդանյան

Գլխավոր թեմաներ