21:35 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (896)
293 0 0

Աջակցություն կստանան և՛ ձեռնարկությունները, և՛ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե ծնողները կորցրել են աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայրենակիցներին ուղղված ուղերձում ասել է, որ Ռուսաստանն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ։

Համընդհանուր սահմանափակումները կավարտվեն մայիսի 12-ին, սակայն բոլոր շրջանները պետք է համապատասխան ծրագրեր մշակեն կառավարության ու Ռոսպոտրեբնադզորի հորդորների հիման վրա։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Դաշնության առանձին սուբյեկտներում գործողությունների ծրագրերը պետք է հաշվի առնեն տեղում տիրող իրավիճակը։ Պուտինն ասել է, որ գնահատականը տալու են բժիշկներն ու մասնագետները։

Նա նորից ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանության համար ամենակարևորը մարդկանց կյանքը, առողջությունն ու անվտանգությունն է։ Հիմնվելով իրենց շրջանների գլխավոր համաճարակաբանների կարծիքի վրա՝ գուբերնատորները որոշում են կայացնելու, թե ինչպես աստիճանաբար մեղմեն սահմանափակումները։ Որոշ դեպքերում էլ գուցե ստիպված լինեն պահպանել դրանք։

Չինաստանում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը կշարունակվի։ Նախագահը շեշտել է, որ պետք է վերականգնել արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտների աշխատանքը։

Նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների թիվը Ռուսաստանում 29 հազարից հասել է 130 հազարի։ Ամբողջ երկրում օրական 300 հազար թեստ է անցկացվելու մարտի երկու հազարի փոխարեն։

Նաև սարքավորումների ու տեխնիկայի պաշար է ձևավորվել, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Պուտինն ասել է, որ, բարեբախտաբար, դրանց աննշան մասի կարիքն է եղել։

Կառավարությունն ու մարզպետները տուժած ձեռնարկություններին աջակցելու ու աշխատակիցների զբաղվածության հարցում աջակցելու միջոցներ կձեռնարկեն։ Լրացուցիչ կվճարվեն բժիշկները, սոցիալական աշխատողները, մանկավարժներն ու այլ աշխատակիցները։

Կորոնավիրուսը չի մթագնել տոնը. ինչպես են Հաղթանակի 75–ամյակը նշել ԱՊՀ երկրներում

Կշարունակեն աջակցել երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողները կորցրել են աշխատանքը։ Վերջապես, կրկնակի կավելանա երեխայի խնամքի նպաստը։

Հիշեցնենք՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ավելի քան տասը հազար դեպք է գրանցվել։

Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (896)

Ըստ թեմայի

Պուտինը՝ COVID-19-ի մասին․ համաշխարհային էներգետիկան լուրջ ցնցումների է ենթարկվել
Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում
Սարգսյանը, Պուտինը, Դոդոնը և մյուսները` Հաղթանակի օրը․ տոնը` լուսանկարներում
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ