01:16 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Խորեն Բայրամյանը նշել է, որ մարզումներին ոչ մի կորոնավիրուսի համաճարակ չի կարող խանգարել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տնային պայմաններում մարզվում է` փոքրիկ դստերը մեջքին դրած։ Նրանց մարզման հոլովակը  ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոկում։

«Տնային մարզում` ավել ծանրությամբ»,-մակագրված է տեսանյութը։

Ինքը՝ Խորեն Բայրամյանը նշել է, որ մարզումներին ոչ մի կորոնավիրուսի համաճարակ չի կարող խանգարել։

«Ես վերադարձա»․ Մայք Թայսոնը ցուցադրել է շլացնող մարզավիճակը․ տեսանյութ

«Կորոնավիրուսը բոլորիս ստիպեց տանը մնալ, բայց մարզումներին ոչինչ չի խանգարի»,-ասել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ ռուսական պրեմիեր-լիգայի այս խաղաշրջանում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում 20 խաղ է անցկացրել` դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


Ըստ թեմայի

«Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածքի բոլոր ֆուտբոլիստների համար». Բայրամյան
Խորեն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն կհրավիրվե՞ն հավաքականի խաղերին. պատասխանում է մարզիչը
թեգերը:
երեխա, հայ, Ռուսաստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Խորեն Բայրամյան

Գլխավոր թեմաներ