22:53 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Մենեջերի խոսքով` Նուրմագոմեդովը յուրաքանչյուր մենամարտից հետո խոստովանում է սպորտից հեռանալու իր մտադրության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի խառը ոճի ըմբիշ Խաբիբ Նուրմագոմեդովը ուզում է ավարտել կարիերան։ Այս մասին պատմել է նրա մենեջեր Ալի Աբդել-Ազիզը: Տեղեկությունը հայտնում է TMZ–ն։

Նրա խոսքով` Նուրմագոմեդովը յուրաքանչյուր մենամարտից հետո խոստովանում է սպորտից հեռանալու իր մտադրության մասին։ Սակայն երկու շաբաթ անց զանգահարում է և հետաքրքրվում, թե ում հետ և երբ պետք է մենամարտի։

Թեթև քաշային կարգում UFC գործող չեմպիոն, Խաբիբ Նուրմագոմեդովը պետք է չեմպիոնի գոտին պաշտպաներ ապրիլի 1-ին ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ հանդիպման ժամանակ, սակայն չկարողացավ լքել Ռուսաստանը ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով և մնաց Դաղստանում ինքնամեկուսացած։

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

Ֆերգյուսոնը պարտվել էր իր հայրենակից Ջասթին Գեթժիին, որը դարձավ UFC ժամանակավոր չեմպիոն և Նուրմագոմեդովի հետ հանդիպման հավակնորդ։

Ըստ թեմայի

Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին
Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ստամբուլում
թեգերը:
մենեջեր, Ռուսաստան, ըմբշամարտիկ, ըմբիշ

Գլխավոր թեմաներ