09:43 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (698)
130 0 0

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, որ նա կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել, հիվանդությունը տևել է 4-5 շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik.  Հայտնի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ կասկածում է, թե COVID-19–ն է տարել։

Ինչպես Խաչանովը նշել է Instagram–ի իր ուղիղ եթերԻ ընթացքում, թեստ է հանձնել ոչ միայն ինքը, այլև կինը` Վերոնիկան։ Արդյունքները պարզ կլինեն 2 օրից։

«Ես հիվանդացա Ավստրալիայից հետո, երբեք նման բան չեմ ունեցել, որ 4-5 շաբաթ տևի... Երբ Ռոտերդամ և Դուբայ ժամանեցի, հազում էի անդադար, հարբուխ ունեի։ Դրա համար հետաքրքիր կլինի տեսնել (արդյունքները – խմբ.)», – հավելել է Խաչանովը։

Worldometer համաշխարհային  վիճակագրության կայքի մայիսի 18-ի առավոտյան տվյալներովч աշխարհում կորոնավիրուսի հաստատված 4 804 846 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 316 711 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

«Հիստերիայի վիրուս». համավարակի թաքնված հոգեբանական ռիսկերը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (698)

Ըստ թեմայի

Վերջին մեկ օրում Հայաստանում հինգ մարդ է մահացել կորոնավիրուսից
Անաստասիա Զավորոտնյուկն ապաքինվում է․Նատաշա Կորոլյովա
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
թեգերը:
Ռուսաստան, թեստ, Կարեն Խաչանով, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ