10:54 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (85)
5501

Փաստաբանները կարծում են, որ քույրերի քրեական գործերի միավորումը կօգնի խուսափել կրկնակի սթրեսից։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Խաչատուրյան քույրերի պաշտպանական կողմը դիմել է ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ Ռուսաստանի իշխանությանը դիմելու խնդրանքով։

«Մենք խնդրել ենք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին դիմել ռուսական իշխանությանն ու պահանջել թույլ չտալ կրկին տրավմայի ենթարկել աղջիկներին քրեական գործի քննման ընթացքում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում՝ գտնվելով ընտանեկան բռնության իրավիճակում», - ասել է փաստաբանը։

Փաստաբանները կարծում են, որ քույրերի նկատմամբ քրեական գործերի միավորումը կօգնի խուսափել կրկնակի սթրեսից։ Այժմ նրանց քրեական գործերն առանձին են, բայց քանի որ ավելի վաղ Մարիա Խաչատուրյանն անմեղսունակ էր ճանաչվել, այդ պատճառով նրա գործն առանձին են քննելու։ 

«Մենք պնդում ենք, որ գործը միասին քննվի ու դադարեցվի, քանի որ դա անհրաժեշտ պաշտպանություն էր», - ասել է Անգելինայի պաշտպանը։

Ավելի վաղ քննությունը հրաժարվել էր Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից վերաորակավորել անհրաժեշտ  պաշտպանություն։ Այս պահին քննությունն ավարտվել է, գործը փոխանցվել է տուժած կողմին՝ ծանոթանալու համար։

Խաչատուրյան քույրերի գործը կկարճվի՞. դատախազության որոշումն ու պաշտպանների ակնկալիքը

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆյեվսկի մայրուղում գտնվող տանը։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են հանցանքը։ Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Խաչատուրյան քույրերի վերահսկման էլեկտրոնային թևնոցները հանել են

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին, իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (85)

Ըստ թեմայի

Խաչատուրյան քույրերի ընկերուհիների դեմ հայց են ներկայացրել սպանության դրդելու համար
Խաչատուրյան քույրերի փաստաբանն առաջարկում է, որ գործը քննեն երդվյալների դատարանում
Հորը սպանելիս Խաչատուրյան քույրերից 2-ը կարող էին կառավարել իրենց գործողությունները. ՔԿ
թեգերը:
Սպանություն, հայր, Խաչատուրյան քույրեր, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Մոսկվա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ