09:33 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
46610

Չնայած կորոնավիրուսի հետևանքով առաջացած տեխնոլոգիական լարվածությանը՝ ՌԴ ռազմական արդյունաբերական համալիրը, ըստ նախատեսվածի, սկսում է սերիական Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրությունը։ ՌԴ ռազմատիեզերական ուժերը շուտով կստանան նորագույն ավիացիոն համալիրը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Պաշտպանության ծախսերի ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում, բայց ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի հաջողությունները տպավորիչ են։ Առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանը նորագույն սպառազինության ոլորտում գերազանցում է բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, և շարունակում է առաջ գնալ։

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը

Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը համակարգող, փոխվարչապետ Յուրի Բորիսովն այսօր ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է․ «Փորձարկումների ընթացքում Սու-57-ը հաստատել են մարտավարական տեխնիկական առաջադրանքի բոլոր պահանջները գրեթե ամբողջական ծավալով։ 76 ինքնաթիռ մատակարարելու պետական պայմանագիրն իրականացվում է ըստ նախատեսվածի»։

Բորիսովը կարծում է, որ չնայած COVID-19-ի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակին՝ Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչների առաջին խմբաքանակը կփոխանցվի ՌԴ Զինված ուժերին 2020 թ-ին։

Многофункциональный истребитель Су-57
© Sputnik /
Բազմաֆունկցիոնալ կործանիչ Սու-57

Տարբեր ռեժիմներով, այդ թվում՝ անօդաչու, փորձարկումների ընթացքում ստուգվել է նորագույն կործանիչի համակարգերի աշխատանքը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտնել է, որ կործանիչը բարեհաջող փորձարկումներ է անցել մարտական պայմաններում՝ Սիրիայում։ Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հինգերորդ սերնդի կործանիչը նախատեսված է օդային ու ցամաքային ցանկացած թիրախ արդյունավետ խոցելու համար։

Հզոր զինամթերքի, հակառակորդին հայտնաբերելու առաջատար համակարգերի, գերձայնային արագության, մանևրելու բարձր հնարավորության շնորհիվ Սու-57-ը լիարժեք գերակայություն է ստանում օդում։ Այն աշխարհում նախատիպը չունի։

Անհավանական հնարավորություններ

Սու-57 նորագույն կործանիչը կարող է օդային և ցամաքային թիրախները հայտնաբերել մինչև 400 կմ հեռավորության վրա։ Այն գերազանցում է հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչներին՝ շնորհիվ գերձայնային կրեյսերային արագության, երևակայելի պիլոտաժային որակների, հիմնական ռադիոլոկացիոն կայանի, թիրախների հայտնաբերման եզակի համակարգի, 10-տոննայանոց զինանոցի, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռների։ Կործանիչի զինանոցը գտնվում է ներսում, այսինքն՝ հակառակորդի ընդունիչները չեն կարող «տեսնել» այն։

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Փոքր մակերեսի շնորհիվ  (0,4 կվ․մ) Սու-57-ը գրեթե աննկատ է հակառակորդի ընդունիչների համար։

Կործանիչի երկու տուրբոռեակտիվ շարժիչները թույլ են տալիս շարժվել մինչև 2600 կմ/ժամ արագությամբ, ու մեկ րոպեում 21 կիլոմետր բարձրություն ապահովել։ Հինգերորդ սերնդի ռուսական կործանիչը առանց ֆորսաժը միացնելու գերձայնային արագություն է հավաքում, և կարող է հարվածներ հասցնել ոչ միայն փոքր, միջին ու մեծ հեռահարության հրթիռներին, այլև գերմանևրային մոտակա մարտ վարել՝ թնդանոթային զենքի կիրառմամբ։

Կարելի է միայն ենթադրել՝ որքան կաճեն ռուսական բանակի պատվիրած 76 Սու-57 կործանիչների մարտական հնարավորությունները, եթե դրանք առաջադրանք կատարեն «Օխոտնիկ» նորագույն ԱԹՍ-ների հետ։

Սու-57-ի անօդաչու ռեժիմի մշակման մասին տեղեկությունը չափազանց հետաքրքիր է ու նշանակում է, որ բարդագույն տեխնիկան հնարավոր է բազային մեծ հեռավորության վրա կառավարել արհեստական բանականության միջոցով։ Այն վերացնում է արագության ու մանևրելու ֆիզիոլոգիական սահմանափակումերը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ հետևում է Ռուսատանում հինգերորդ սերնդի անօդաչու կործանիչի մոդիֆիկացիային, քանի որ ամերիկյան նորագույն F-35 Lightning II-ը կարող է գերձայնային արագությամբ թռիչքի մոտ երրորդ րոպեի ընթացքում փլվել․ եզրակարը չի դիմանում։

Ռազմաքաղաքական մրրկայնություն

Կործանիչը  կարող է նաև օդային հետախուզում ու հսկողություն իրականացնել, այլ տեսակի զորքերի գործողությունները համակարգել, հեռավորության լայն սպեկտրի հրթիռային բարձր ճշգրտության հարվածներ իրականացնել։ Սակայն մարզական գերակայությունն ինքնանպատակ չէ։ Նորագույն ավիացիոն համալիրի արդյունավետությունը հսկայական նշանակություն ունի Ռուսատանի ու դաշնակից երկրների ռազմական անվտանգությունն ապահովելու, արտաքին ագրեսիան կանխելու համար։

Վերջին տասնամյակների ռազմական հակամարտությունների (Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Հարավսլավիայում) փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի գլխավոր զենքը օդում քանակական ու որակական գերակայությունն է։

Հիշեցնեմ՝ 2019 թվականին ԱՄՆ-ն դիտավորությամբ տապալեց «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը, անորոշություն ստեղծեց ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի վերաբերյալ, մեծացրեց հակահրթիռային պաշտպանական համակարգի գլոբալ ներուժը։ 2020 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեն կազմում է 750 միլիարդ դոլար․ այն տասն անգամ գերազանցում է  ռուսական պաշտպանական բյուջեին։

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»

Այս համատեքստում Ռուսաստանի համար պարտադիր առաջնահերթություն է դառնում հզոր ռազմատիեզերական ուժերի ու հակահրթիռային պաշտպանության համակարգի ձևավորումը։ Մոսկվան ստիպված է արձագանքել ռազմական սպառնալիքների աճին անվտանգության ամբողջ տրամագծով, ավելացնել զորքերի պատրաստականությունն ու սպառազինության հնարավորությունները, ամրացնել դաշնակիցների անվտանգությունը։

Պատասխան հարվածի երաշխիք. Ռուսաստանում մարտական հերթապահության է անցնում «Ավանգարդը»

Ըստ թեմայի

Պատասխան հարվածի երաշխիք. Ռուսաստանում մարտական հերթապահության է անցնում «Ավանգարդը»
Կայունության գործիք. ՌԴ–ն վերսկսել է Տու-160Մ ռազմավարական հրթիռակիրների արտադրությունը
Երկրորդ կյանք` մանր սադրանքների համար. ինչպիսի ռազմանավակներ է ԱՄՆ–ն տալիս Ուկրաինային
Ոչ թե խոսքով, այլ գործով. ինչպես է Հայաստանը Սիրիայում օգնում Ռուսաստանին
թեգերը:
անօդաչու, Սիրիա, բյուջե, ԱՄՆ, ռազմարդյունաբերություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ