04:40 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Արտակարգ ծառայությունների ծառայողներ` հատուկ ջոկատայիններ և դիպուկահարներ են ժամանել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի բաժանմունք։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Անհայտ տղամարդը Մոսկվայի «Ալֆա-բանկում» պատանդներ է վերցրել։ Ենթադրվում է, որ ներսում բռնի պահվում է 6 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Բանկի մասնաճյուղը տեղակայված է Զեմլյանոյ Վալ 41 հասցեում։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

«Հատուկ ծառայությունները տեղում են»,-ասել է գործակալության զրուցակիցը։ Mash Telegram-ալիքի տվյալներով՝ «Ալֆա-բանկի» շենքը շրջապատված է, ներսում չարագործն է, մի քանի աշխատակից և այցելուներ։

Բացի այդ, շրջապատված է Սիրոմյատնիչեսկի 4-րդ նրբանցքը, տեղում հատուկ ծառայություններ են աշխատում։

Baza-ի տեղեկություններով` ոստիկանությունը բանակցություններ է սկսել բանկում պատանդներ վերցրած տղամարդու հետ։ Տղամարդը Delivery Club-ի համազգեստով է, նրա մեջքին սննդի առաքիչի պայուսակ է։

Ականատեսի խոսքով՝ տղամարդը բանկ է մտել և հայտարարել, որ ինքը ականապատ է, ականներով ուսապարկը մեջքին է, կոճակը՝ ձեռքին։

«Ես «Ալֆա-բանկի» աշխատակից եմ։ Ես գնացի ծառայողական մուտքի մոտ, որպեսզի դուռը բացեմ ոստիկանության աշխատակիցների առաջ։ Նրա մոտ միայն մի հաճախորդ է մնացել, բոլոր աշխատակիցները դուրս են եկել երկրորդ ելքից»,-պատմել է կինը։

Հայտնի է, որ գլխավոր դուռը արգելափակված է, իսկ հետնամուտքը բաց է։ Պատանդներ վերցրած տղամարդն արտաքինից մոտ 35 տարեկան է, սլավոնական արտաքին ունի։ Այլ տվյալներով՝ նա մոտ 27 տարեկան է։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ այս պահին շենքում գտնվում են նա և մեկ այցելու։

Ժամանել են հատուկ ջոկատայինները և դիպուկահարները։

Դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում. հարձակվել են վարկային կազմակերպության վրա

Ըստ թեմայի

Ավազակային հարձակում Երևանում. կացնով զինված տղամարդը ներխուժել է ՎՏԲ բանկ. լուսանկարներ
Զինված հարձակման հետևանքով Ռուսաստանում հայեր են տուժել. տեսանյութ
Ավազակային հարձակում Քուչակում. դանակով զինված ուղևորին արագ հայտնաբերել են
թեգերը:
Ռուսաստան, Բանկ, ավազակային հարձակում

Գլխավոր թեմաներ