00:52 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Երգիծաբանի սիրելիի նոր խոստովանությունը երկրպագուներին շոկի մեջ է գցել. համացանցում քննարկում են Տատյանա Բրուխունովայի կյանքի նոր մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը աղմկահարույց խոստովանություն է արել. 31-ամյա Տատյանա Բրուխունովան պատմել է, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից։

Պետրոսյանի նոր կնոջ անձի շուրջ հանրային քննարկումները չեն դադարում։ Վերջերս հայտնի ոճաբանը քննադատել էր նրա հագուկապը, իսկ գլխի վրա տոպրակով Բրուխունովայի նոր կերպարն ընդհանրապես մեմ էր դարձել համացանցում։ Այս անգամ երկրպագուներին հետաքրքրել է այն փաստը, որ Տատյանային երբեք բարձրակրունկներով չեն տեսել, որից հետո նա որոշել է խոսել իր գաղտնիքի մասին և վերջ դնել անվերջանալի քննարկումներին։

Instagram–ի մեկնաբանություններում Բրուխունովան խոստովանել է, որ առողջական խնդիրներից ելնելով ստիպված է եղել ոտքերի երակները հեռացնել և բարդ վերականգնողական շրջան անցել։

Պետրոսյանի կինը բաժանորդներին խորհուրդ է տվել հրաշքի չսպասել և անհրաժեշտության դեպքում այդպիսի վիրահատությունը չհետաձգել։ Բացի այդ, նա հերքել է բժշկական գուլպաների, կրեմների և հաբերի միջոցով հիվանդության հնարավոր բուժումը։

Պետրոսյանի կինը Ստեպանենկոյին «տարօրինակ» է անվանել և կոշտ արձագանքել բաժանորդներից մեկին

«Հույս մի ունեցեք, որ ինքնուրույն կներծծվի։ Թրոմբոֆլեբիտը հենց այնպես չի անցնում»,– նշել է նա։

Բաժանորդներից ոմանք խնդրել են Տատյանային բացահայտել իր բարեկազմ մարմնի գաղտնիքը, ինչին ի պատասխան աղջիկը ծիծաղել է և նշել, որ պատրաստվում է 8 կգ-ով նիհարել։

Հիշեցնենք, որ համացանցում վերջերս քննարկվում էր Պետրոսյանի և նրա սիրեցյալի ոճային կերպարը, իսկ մինչ այդ երկրպագուները մտահոգվել էին ընտանիքում տիրող իրավիճակով, քանի որ Բրուխունովան հանել էր նշանի մատանին։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ

Ըստ թեմայի

«Ես հո ապուշ չե՞մ». Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի և փոխնակ մոր մասին լուրերին
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել ճիշտ լվացվելու ձևը
«Աստված մի արասցե». Ելենա Ստեպանենկոն խոսել է Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորվելու մասին
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
թեգերը:
վիրահատություն, Ռուսաստան, Կին, Եվգենի Պետրոսյան, հիվանդանոց, Տատյանա Բրուխունովա

Գլխավոր թեմաներ