17:10 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (799)
1470 0 0

Ինքը` Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում մարմնավորել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն գրեթե չկա։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի պատճառով մահացել է 81–ամյա կինոռեժիսոր Սամվել Գասպարովը։ Տեղեկությունը Facebook–ում հայտնել է խմբագիր Գեորգի Սահակովը։

«Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսորը, Միխայիլ Ռոմի աշակերտը, այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծողը, ինչպիսիք են «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերը: Սամվել Վլադիմիրովիչին բնորոշ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ»,-գրել է նա:

Գասպարովը ծնվել է Թբիլիսիում, նա «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում Ալեքսանդրայի դերը մարմնավորած հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովայի ամուսինն է։

StarHit–ը գրում է, որ 61 տարեկան Վավիլովան նույնպես վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն գրեթե չկա։

Վավիլովան և Գասպարովը ծանոթացել են 1979 թվականին ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ավելի ուշ ամուսնացել են ու չեն բաժանվել։

Մահացած Կարինե Բուռնազյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա մի շարք խնդիրներ է ունեցել

Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում կարիերա սկսելուց առաջ նա բեռնատար է վարել և պատմվածքներ գրել։

1970 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը, իսկ 1974 թվականից սկսել է ֆիլմեր նկարահանել: Առավել հայտնի են նրա «Ատելություն», «Հաց, ոսկի, նագան», «Մահվան կոորդինատները», «Ծուղակ քիլլերի համար» ֆիլմերը։ 1993 թվականին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում նա կազմակերպել էր Մայքլ Ջեքսոնի համերգը:

Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (799)

Ըստ թեմայի

Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին
Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է

Գլխավոր թեմաներ