09:03 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հորդորել է դուրս գալ փողոց ու ժողովրդին ասել, որ ռուսներն են ղեկավարում նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ պնդումները, թե Ռուսաստանը կապ ունի ԱՄՆ-ում տիրող անկարգությունների հետ, անհիմն են, կեղտոտ մեթոդներ ու տեղեկատվական մանիպուլյացիա։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Սյուզան Ռայսն ասել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ բռնի գործողությունների հետևում կարող է Ռուսաստանը լինել։ Նա հստակ փաստեր ու ապացույցներ չէր ներկայացրել։

Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնն ու նախկին նախագահ Օբամայի թիմը «համոզել են իրենց ու փորձում էին ամբողջ աշխարհին էլ համոզել, որ ԱՄՆ-ի ներքին խնդիրները ստեղծվում ու սրվում են «դրսից», հատկապես՝ Ռուսաստանից»։

«Այսօր դուք փորձում եք կրկնել այդ սխալը` CNN-ի լրագրողների հետ դիմելով տեղեկատվական մանիպուլյացիայի կեղտոտ մեթոդների՝ կեղծ հայտարարություններ ու դրանք հաստատող փաստերի բացակայություն։ CNN-ին տված ձեր հարցազրույցն է քարոզչություն», - գրել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ այն սոցցանցերը, որոնք, ըստ Ռայսի, օգտագործվում են բողոքի ակցիաները բորբոքելու համար, գրանցված են ԱՄՆ-ում ու կարգավորվում են այդ երկրի օրենսդրությամբ։

«Նորից փորձում ենք խաղարկե՞լ «ռուսական գործոնը»։ Դուք տարվել եք ձեր խաղով, իրականություն վերադարձեք։ Դուրս եկեք փողոց ու ձեր ժողովրդի աչքերին նայելով` ասեք, որ ռուսներն են նրանց ղեկավարում Youtube-ի ու Facebook-ի միջոցով»,– ավելացրել է Զախարովան։

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանության պատճառով։

Համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ոստիկանության երկու ծառայողներն ինչպես են Մինեապոլիսում բռնություն կիրառում 46-ամյա Ֆլոյդի նկատմամբ: Նրանցից մեկը ծնկով սեղմում է գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահում այդ դիրքում, թեև Ֆլոյդն ասում է, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում է բաց թողնել իրեն։

Ոստիկաններն անտեսում են ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները: Իսկ երբ Ֆլոյդը կորցնում է գիտակցությունը, նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ արձանագրում են նրա մահը։

Ոստիկան Դերեկ Շովինը սկզբում հեռացվեց ոստիկանության համակարգից, ապա ձերբակալվեց։ Աշխատանքից հեռացրին նաև միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկանի:

Մինեապոլիսում սևամորթի մահվան պատճառով անհնազանդության ակցիաներ են. սարսափելի կադրեր

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ