ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի –Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կիրականացվեն ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանական գերատեսչությանը։
«COVID-19 կորոնավիրուսային նոր վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կիրականացվեն ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ավելի վաղ արդեն ուսումնասիրվել և հաջողությամբ փորձարկվել էին Էբոլա հեմոռագիկ տենդի, մերձարևելյան ռեսպիրատոր համախտանիշի գենետիկական ինժեներական պատվաստանյութերի և գրիպի ունիվերսալ պատվաստանյութի անվտանգությունը, իմունոգենությունը և պաշտպանական արդյունավետությունը», – գրված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ փորձարկումները կանցկացվեն կամավոր զինծառայողների վրա, որոնց առաջին խումբը կժամանի հունիսի 3-ին։