13:51 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Հնարավոր կլինի նաև իրականացնել տեսողության օրգանների քաղցկեղի պրոտոնային թերապիան, որոնց պարագայում վիրաբուժական և քիմիաթերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Ռոսատոմի» մասնագետները մշակում են լիցքավորված մասնիկների ունիվերսալ արագացուցիչ` բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոն, որը կարող է կիրառվել ուռուցքաբանության ախտորոշման և բուժման համար: Այս սարքավորումը կարող է օգտագործվել ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու համար, որոնք օգտագործվում են չարորակ հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի տարբեր ձևերի ճառագայթային թերապիայի նպատակով:

Բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնը հնարավորություն կտա ընդլայնել միջուկային բժշկության կիրառումն ախտորոշման ընթացքում: Հնարավոր կլինի նաև իրականացնել տեսողության օրգանների քաղցկեղի պրոտոնային թերապիան, որոնց պարագայում վիրաբուժական և քիմիաթերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են:

Իզոտոպային արտադրանքի համար բարձր ճշգրտությամբ ցիկլոտրոնի մշակման տեխնիկական առաջադրանքը կպատրաստի Եֆրեմովի անվան էլեկտրաֆիզիկական սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտը՝ «Ռոսատոմի» գիտական ստորաբաժանման կառավարիչ «Գիտություն և նորարարություններ» ընկերության պատվերով: Արագացուցիչը կօգտագործվի ստրոնցիյ-82 և գերմանիյ-68 ռադիոակտիվ իզոտոպերի ստացման համար, որոնցից ձևավորվում է ռուբիդիյ-82 ռադիոիզոտոպ, որն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար, և գալիյ-68, որի օգնությամբ հայտնաբերվում են քաղցկեղի տարբեր ձևեր:

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջնորդերից է և ընդգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ «Ռոսատոմը» զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ (36 էներգաբլոկ 12 երկրներում) և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Իմ երեխային էլ կարող է պետք գալ. շինարարները դոնոր դարձան քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

թեգերը:
քաղցկեղ, «Ռոսատոմ», Ռուսաստան

Գլխավոր թեմաներ