14:02 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
103 0 0

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական ներդրում անել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում արմատական առաջխաղացումներ չկան։

«Մենք այդ ձգձգված, երկարատև ճգնաժամին բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորում տալու կողմնակից ենք։ Ու որպես հարևան երկիր, որը տևական բարեկամությամբ, փոխներգործությամբ ու համագործակցությամբ է կապված այդ երկրների հետ, ամեն բան կանենք կառուցողական ներդրում ունենալու համար», - ասաց Զախարովան։

Ավելի փորփրելու կարիք չկա. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

Նա նաև առանձնացրեց Մինսկի խմբի աշխատանքին որպես միջնորդ մասնակցող Ռուսաստանի դերը։

«Թեև արմատական առաջխաղացումներ չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է», - նշեց Զախարովան։

Հիշեցնենք` մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի նոր փաստաթուղթ չի առաջարկվել։

Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը
Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա
Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Մարիա Զախարովա, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ