20:26 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Մեկնաբանություններում որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել աքսեսուարի իսկությունը, իսկ մյուսները նշել, որ Բրուխունովան բարձր ճաշակ ունի։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի –Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, համացանցում պարծեցել է իր թանկարժեք գնումով։

Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ

Տատյանան տարբերվում է իր ոճով և հաճախ է օգտատերերին ներկայանում նորաձև կերպարներով և թանկարժեք իրերով։ Այս անգամ նա ներկայացրել է D&G–ից ինքնատիպ բարձրակրունկ կոշիկներ։ Instagram–ի իր էջում Բրուխունովան հրապարակել է քարերով պատված զամշե կոշիկներ` կից գրելով. «Այսպես գեղեցիկ է»։

View this post on Instagram

#мнетаккрасиво

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Մեկնաբանություններում որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել աքսեսուարի իսկությունը, իսկ մյուսները նշել, որ Բրուխունովան բարձր ճաշակ ունի։

«Արքայադստեր կոշիկներ։ Շատ գեղեցիկ է և նրբաճաշակ։ Իսկական լեդիի համար։ Ինչպե՞ս կարելի է այսպիսի գեղեցկություն կրել և ո՞ւր գնալ դրանցով», – գրել են բաժանորդները։

«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին

Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։

Ըստ թեմայի

«Աստված մի արասցե». Ելենա Ստեպանենկոն խոսել է Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորվելու մասին
«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
թեգերը:
Instagram, Կին, Եվգենի Պետրոսյան

Գլխավոր թեմաներ