16:09 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (858)
1014 0 0

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երկու երկրների միջև կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցության վերականգնման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ենթադրվում է, որ Ռուսաստանն առաջին հերթին կվերսկսի ավիահաղորդակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ։ Տեղեկությունն այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը նշեց, որ քննարկումներ են ընթանում համաճարակաբանական վիճակի կայունացմանը զուգահեռ` ուղևորափոխադրումների վերսկսման մասին։

Նախորդ շաբաթ «Ռոսավիացիա» դաշնային գործակալությունում միջգերատեսչական խորհրդակցություն էր տեղի ունեցել խոշորագույն ռուսական ավիաընկերությունների մասնակցությամբ։

«Որքանով մեզ հայտնի է՝ դրա արդյունքում որոշում է ընդունվել հուլիսի 15-ից վերականգնել ավիահաղորդակցությունը մի շարք երկրների հետ։ Կարծում եմ՝ հատուկ ուշադրություն կդարձնեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին։ Բայց հասկանալի է, որ այս կամ այն երկրի հետ կապված որոշումները կընդունվեն՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,-նշեց դեսպանը։ 

Հայաստանից համավարակի ընթացքում Ռուսաստան են վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացիներ. Կոպիրկին

Կոպիրկինն ասաց, որ հաղորդակցության համար հասանելի պետությունների ցանկը կորոշեն Ռոսավիացիան և Ռոսպոտրեբնադզորը։

«Ինչ վերաբերում է տոմսերի գներին, մենք շահարգրռված ենք, որպեսզի դրանք օպտիմալ լինեն ոչ միայն փոխադրողների, այլ նաև ուղևորների համար։ Իհարկե, ինքնարժեքի հետ կապված մի շարք գործոններ կան։ Բայց հուսանք, որ գները կորոշվեն նաև ուղևորների շահերը հաշվի առնելով»,-ավելացրեց դեսպանը։

Հիշեցնենք, որ առայժմ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ սահմանափակվում է քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու տարհանող չվերթերով։

Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (858)

Ըստ թեմայի

Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ռուսաստանցիներն ամենաշատն են ուզում այցելել
Առաջիկայում ևս 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանի տարբեր քաղաքներից ու Մինսկից. մանրամասներ
Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է. Մնացականյան
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Սահման, օդանավակայան, Օդաչու, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ